Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 14:10 10-12-2024

Արցախ կա՞․ հիմա ոչինչ չեն նշում` նրա հետ կապված․ հարցում՝ անկախության հանրաքվեի մասին

Այսօր Արցախի անկախության հանրաքվեի օրն է։ Այն անցկացվել է 1991 թվականի դեկտեմբերի 10-ին։ Որոշվում էր Արցախի անկախության հարցը։

Համաժողովրդական քվեարկությունն անցկացվել է Ադրբեջանի կողմից զինված ագրեսիայի պայմաններում։ Քվեարկության օրը Ստեփանակերտի և մյուս հայկական բնակավայրերի հրետակոծության հետևանքով զոհվել են 10 հայեր, քաղաքում կանանց և երեխաների մեծամասնությունը գիշերել էր նկուղներում, փակ էին դպրոցներն ու մանկապարտեզները:

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հետաքրքրվել, թե իրենց կարծիքով պետք է նշվի Արցախի անկախության հանրաքվեի օրը։

Հարցվածների մեծ մասը դրական պատասխան տվեց։ Քաղաքացիների մի մասն էլ վրդովված նշեց, որ մոռացել են Արցախն ու Արցախի հետ կապված ամեն բան։

«Արցախ կա՞»,- պատասխանեց մի տղամարդ։ Մեկ այլ տարեց տղամարդ էլ նշեց, որ մենք չենք պարտվել, այդ պատճառով էլ պետք է նշենք․ «Ամեն ինչ էլ պիտի հիշենք։ Մենք չենք պարտվել, որ այսօր չհիշենք։ Ժամանակավոր է սա»։

Մեկ այլ քաղաքացի էլ անտարբեր ասաց, որ կարծիք չունի այս հարցի վերաբերյալ․ «Ոչ մի բան էլ չեմ կարծում»։
Մի կին էլ ափսոսանքով նշեց, որ այժմ Արցախի մասին մոռացել են։ «Արդեն ոչ մի բան չեն նշում Արցախի համար, մոռացան ամեն ինչ»,- ասաց նա։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ այս իշխանությունների համար պետք է ամոթ լինի չնշելը։ «Պետք ա նշեն, որ իրանցհամար ամոթ լինի, որ էկել նստել են թագավորություն են անում, բայց չեն ասում քյասար Արցախն ում ձեռն ա, ինչի համար ա»,- պատասխանեց նա։

Անցորդներից մեկն էլ նշեց, որ միանշանակ պետք է նշվի, պետք է այնպես անեն, որ ժողովուրդը ուրախանա։ «Ալիևը քնում- զարթնում մի բան հորինում ա։ Շատ տհաճ ա էդքանը լսելը։ Միշտ վատն ենք լսում, լավ բան չենք տեսնում, դեպի լավը դեռ ոչինչ չկա»,- պատասխանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար