Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:58 29-11-2024

Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երևանում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ԵԱՏՄ նախագահությունը հունվարից 1 տարով ստանձնած Հայաստանը թե ինչու է խնդրել, որ ԵԱՏՄ հերթական նիստն անցկացվի Ռուսաստանում, ոչ թե Երեւանում, ինչի մասին նախօրեին հայտնեց ռուսական կողմը, ՀՀ ԱԳՆ-ն չի բացատրում: Ասացին միայն․ «ԵԱՏՄ շրջանակներում գործող կանոնակարգով նախատեսված չէ, որ ԵՏ բարձրագույն խորհրդի նիստն անպայմանորեն անցկացվում է ԵԱՏՄ կանոնադրական մարմիններում նախագահող անդամ պետությունում», իսկ հաջորդ նիստի անցկացման ժամկետների եւ վայրի մասին որոշումն ընդունվում է նախորդած նիստի ընթացքում. «Տվյալ դեպքում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2024թ. մայիսի 8-ին Մոսկվայում կայացած նիստի ընթացքում անդամ երկրների ղեկավարների կողմից որոշում է ընդունվել՝ հաջորդ հերթական նիստն անցկացնել ընթացիկ տարվա դեկտեմբերին, Սանկտ Պետերբուրգում»։

Մինչդեռ դիվանագիտական աղբյուրները պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը դեռ մայիսի 8-ին անձամբ է խնդրել, որ նիստն անցկացվի ոչ թե Երեւանում, այլ՝ Ռուսաստանում: Նիստը, ի դեպ, նախագահելու է Փաշինյանը։ Բանն այն է, որ թեեւ Հայաստանը ԵԱՏՄ նախագահող երկիրն է, բայց արդեն երկրորդ գագաթնաժողովը տեղի է ունենում ոչ թե Հայաստանում, այլ՝ Ռուսաստանում: Մայիսին էլ Հայաստանը համաձայնել էր ԵԱՏՄ հոբելյանի՝ տասնամյակի առիթով գագաթնաժողովը Մոսկվայում անցկացնելուն: Նման խնդրանքով դիմելու պատճառը Հռոմի ստատուտն է, որը վավերացվել է ՀՀ իշխանությունների կողմից եւ նախատեսում է՝ եթե ՌԴ նախագահ Պուտինն այցելի Հայաստան, նրան ձերբակալեն եւ հանձնեն Հռոմի դատարանին:

Փաստորեն, Փաշինյանը դարձել է իր հերթական արկածախնդիր քայլի «զոհը» եւ ծաղրուծանակի առարկա` արտաքին գործընկերների աչքում: Մի կողմից՝ Արեւմուտքի պահանջներն է կատարում, մյուս կողմից՝ ՌԴ-ի հետ չի ուզում կամուրջներն այրել։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
21:41 Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 88.89%-ը
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
21:56 Ժամը 20:00-ի դրությամբ մասնակցության արդյունքները
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:08 Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է