Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:20 26-11-2024

Նիկոլ Փաշինյանը երբեք չի կրճատի Աննա Հակոբյանի ծառայողական ավտոմեքենան. հարցում

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրիչով կրճատեց ծառայողական ավտոմեքենաների թիվը։

«Ես գերատեսչությունների մեքենաների ցուցակները ուզում եմ և առավոտ էլ էի դրանով զբաղված, և ուղղակի այսպես գրիչով խազեր եմ քաշում այդ մեքենաների վրա: Սա կացնային մոտեցում է, և ես համոզված եմ, որ այդ մոտեցման արդյունքում կառաջանան որոշակի կազմակերպչական խնդիրներ, բայց այդ խնդիրները կառաջանան, որովհետև մեր գործընկերները ժամանակին պատշաճ ձևով չեն արձագանքել իմ հրապարակային և ոչ հրապարակային ասածներին: Հիմա ստիպված կացինով պետք է կտրել»,-այս մասին օրեր առաջ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ծառայողական մեքենաների թիվը կրճատելու իր խոստմանը:

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվեց՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է կրճատել իր կնոջ՝ Աննա Հակոբյանի ծառայողական ավտոմեքենան։

«Վարչապետի կինը ի՞նչ իրավունք ունի ծառայողական մեքենայից օգտվելու։ Աննա Հակոբյանը ընդհամենը վարչապետի կինն է։ Նա ոչ մի պաշտոն չունի, որ արժանի լինի ծառայողական մեքենայի»,-ասաց մի քաղաքացի։

Մեկ այլ քաղաքացի էլ պնդեց, որ համաձայն է վարչապետի ցանկացած որոշման հետ։

«Ես դեմ չեմ, որ իրենք աշխատեն ու չկրճատի։ Ես իրեն հարգում եմ որպես մարդ, որպես լավ, ժողովրդավար ղեկավար։ Այս մարդն ուրիշ նպատակով հեղափոխություն արեց»,- ասաց հարցվածներից մեկը։

Մեկ այլ անցորդի խոսքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը չի կրճատի այն, ինչն իրեն ձեռք չի տալիս։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին