Ներքին 1 տարի առաջ - 18:00 24-11-2024

Երևանում պարեկները «Նիվա»-ի մեջ և դրսում հայտնաբերել են խոշոր չափի թմրամիջոց. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին Բերդի փողոցում՝ ժողովրդին հայտնի «Հայկոփ» բազայի ճանապարհին, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայում թմրանյութ կա և հնարավոր է՝ այն իրացվում է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները մեկնում են Արին Բերդի փողոց։

Արդեն տեղում 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Ավետիս Կոնջորյանն ու Գևորգ Սարգսյանը նկատում են կասկածելի «Նիվան», իսկ վերջիններս էլ, տեսնելով պարեկներին, փորձում են դիմել փախուստի, սակայն պարեկները նրանցից ավելի արագաշարժ են գտնվում և բռնում են նրանց։

Ընթացքում նրանցից մեկը ձեռքին եղած իրերն է նետում։

Պարեկները վարորդին և ուղևորին տեղում բռնելուց հետո նկատում են, որ դրսում նետված իրերը կասկածելի փաթեթներ են։

Վերջիններս ավտոմեքենայով տեղափոխվում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժին։

Արդեն ոստիկանության Նուբարաշենի բաժնում բերման ենթարկվածները խոստովանում են, որ «Նիվայի» մեջ հայտնաբերված կասկածելի թմրանյութերը պատկանում են իրենց, սակայն դեպքի վայրում հայտնաբերված թմրամիջոցներն իրենց հետ կապ չունեն։

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալները Երևանի բնակիչներ 35-ամյա Ռուբեն Ս.-ն և 36-ամյա Խաչատուր Ժ.-ն են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ