Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:40 21-11-2024

Մի հատ ժամկետ խախտվեց, գալու է անձնական պատասխանատվությունը․ Փաշինյանը զգուշացրեց

«Ես զգուշացնում եմ՝ սրանից հետո, եթե մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվություն», - այսօր կառավարության հերթական նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ զայրանալով, որ Արմավիրի մարզի Այգեվան համայնքում կառուցված մանկապարտեզը նշված ժամանակահատվածում չի հանձնվել շահագործման։

Տարածքային կառավարման նորանշանակ նախարարը զեկուցեց, որ մանկապարտեզը դեռ չի գործում՝ գազամատակարարման խնդիրների պատճառով։

«Որ գալիս ենք այցի, մի ասեք, որ հոկտեմբերին բացվելու է։ Հիմա էդ գյուղի ժողովուրդը տեսել է, չէ՞, տեսախցիկների առջև, ասել եմ՝ երբ է բացվում։ Ասել եք հոկտեմբերին, ես էլ գրել եմ՝ հոկտեմբերին մանկապարտեզը բացվում է։ Հիմա չստացվե՞ց, որ ես սուտ ասեցի, ստացվեց։ Զգուշացնում եմ՝ որևէ մեկը ինձ չասի մի հատ ժամկետ, մի հատ տվյալ, որը ստուգված չէ, ամենափոքր բանն անգամ։ Հիմա էդ գյուղի ժողովուրդը, հանրապետության ժողովուրդը կարա ասի՝ վարչապետը սուտ ասեց», - ընդգծեց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին