Սպորտ 1 տարի առաջ - 21:32 17-11-2024

Տղաները կարողացան հանձնարարությունը կատարել․ Սուրեն Չախալյան

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանն Ազգերի լիգայի վերջին տուրում Լատվիայի թիմի նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։

«Երկու թիմերն էլ ամեն ինչ տվեցին խաղադաշտում հաղթանակի հասնելու համար։ Ինչ-որ բաներ առաջին խաղակեսի սկզբում այդքան հաջող չէին ստացվում, բայց կարողացանք փոփոխություն կատարել առաջին խաղակեսում եւ ընդմիջմանը եւ երկրորդ խաղակեսում փոխվեց խաղը։ Տղաները կարողացան հանձնարարությունը կատարել, արդյունքն էլ գոլերն էին ու հաղթանակ։

Ընդմիջմանը տղաներից պահանջել եմ համբերություն։ Առանց դրա չի ստացվի։ Կարեւորը սպասել պահին եւ համբերատար լինել։

Երեկվանից գլուխկոտրուկ էր մեզ համար, թե ով պետք է խաղ աջ պաշտպանի դիրքում։ Ավելի տպավորիչ էր Գեորգի Հարությունյանի պատասխանը, որ նա կարող է խաղալ այդ դիրքում։ Քանի որ որոշել էինք երկու հենակետային պաշտպաններով խաղալ, մնացել էին Հարությունյանի եւ Կալիսիրի թեկնածությունները։ Խաղաց Հարությունյանը։

Այսօրվա խաղային համակարգն ընտրել էինք, քանի որ մրցակիցը խաղալու էր հարձակողական, նախաձեռնողական ֆուտբոլ, եւ մենք ընտրեցինք երկու հենակետայինի տարբերակը։ Կարծում եմ՝ ստացվեց, կարողացանք լուծել խնդիրները։

Մենք ժամանակ չենք ունեցել մարզումների միջոցով ցույց տալ ֆուտբոլիստներին, թե ինչպես ենք ցանկանում խաղալ։ Ռիգայում ունեցել ենք մեկ մարզում։ Այն զգուշավոր էր, որպեսզի չտեսնեին, թե ինչ ենք անում։ Ամեն ինչ արվել է տեսական։

Այս մրցաշարն էլ դաս է, որ հետագայում չկրկնենք սխալները, որ եղան»,- նշեց Սուրեն Չախալյանը։

Չորրորդ խմբում Հայաստանի թիմը 7 միավորով գրավեց երկրորդ տեղը եւ անցումային հանդիպում կանցկացնի B դիվիզիոնի ուղեգրի համար։

Խմբի հաղթող դարձավ Հյուսիսային Մակեդոնիայի թիմը, որը վերջին տուրում 1:0 հաշվով հաղթեց Ֆարերյան կղզիների հավաքականին եւ վաստակեց 16 միավոր։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին