Ներքին 1 տարի առաջ - 12:52 16-11-2024

Երևանում 31-ամյա խմած վարորդը «Toyota»-ն վարել է հանդիպակաց, վիճել պարեկների հետ. shamshyan.com

Երեկ՝ նոյեմբերի 15-ին, Երևանում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Գայի պողոտայում ծառայություն կատարելու ընթացքում նկատում են, որ «Toyota» մակնիշի «777 AL 65» համարանիշի ավտոմեքենայի վարորդը արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատամբ, կոպիտ կերպով խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, ավտոմեքենան վարում է հանդիպակաց՝ վթարային իրավիճակ ստեղծելով վարորդների համար:

Պարեկները վաշտի հրամանատարի տեղակալ Տիգրան Խուդանյանի գլխավորությամբ մոտենում են օրինախախտ վարորդին, սակայն վերջինս սկսում է հոխորտալ պարեկների վրա, ասելով, թե «դուք ով դարձաք, որ փորձեք իմ ավտոն կանգնեցնել ու ինձ վրա ակտ գրել»:

Պարեկները մոտ 10 րոպե նրան համոզում և հորդորում էին, որպեսզի նա ենթարկվի իրենց օրինական պահանջին և չշարունակի նման ձևով արտահայտվել, սակայն նա փորձում էր «կտրիճ» ձևանալ, ինչից հետո պարեկները, տեսնելով, որ նա չի ենթարկվում իրենց օրինական պահանջին, տեղափոխում են Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ էլ վերջինս ենթարկվում է սթափության փորձաքննության և պարզվում է, որ նա եղել է ոչ սթափ:

Վարորդը Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Արթուր Ա.-ն է:

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ