Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:40 13-11-2024

Արզնու կամուրջը քանդելուց հետո ենք հասկացել, թե ինչ է պետք անել․ Գնել Սանոսյան

Փաստացի, Հայաստանում չկա գիտելիք, չկա մասնագետ, որ երբևէ գոնե մեկ անգամ արել է այն աշխատանքը, ինչը հիմա արվում է, և ինչքան էլ տեղին է դժգոհությունը, բայց մենք չենք կարող կամուրջը բացել, հետո փակել: Կամուրջը ունի լրջագույն խնդրներ և պետք է լրջագույն հիմնանորոգման ենթարկվի: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով Նոր Հաճնի փակ կամրջի վերանորոգման աշխատանքների ձգձգմանը:

Սանոսյանը հիշեցրեց՝ խոսքը Հայաստանի ամենաերկար կամրջի մասին է, այն նաև եզակի կամուրջ է, մետաղական է, և առաջին անգամ է այդ մեթոդով, մասշտաբով և ծավալով հիմնանորոգվում:

«Բացելուց հետո պարզվեցին մի շարք այլ հարցեր, որոնք նախագծով չկային, որովհետև կամուրջներն ինչով են տարբերվում ճանապարհներից, որպես կանոն, կամուրջներն ունենում են նախնական նախագիծ, իսկ հիմնական նախագիծը լինում է այն ժամանակ, երբ կամրջի վրա առկա շերտերը հեռացվում են, նոր երևում է՝ կամուրջն ինչ աստիճանի վնասվածություն ունի, և ինչ չափի աշխատանք է պետք անել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ