Ներքին 1 տարի առաջ - 09:56 07-11-2024

Երևանում շտապօգնության ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. վարորդը, բուժքույրն ու բժշկուհին հոսպիտալացվել են. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում շտապօգնության ավտոմեքենան Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 72 հասցեի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը:

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մենը` «Արմենիա», 2-ը` «Աստղիկ» բժշկական կենտրոններ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել վարորդը՝ Երևանի բնակիչ 46-ամյա Վահե Ա.-ն, իսկ «Աստղիկ» բժշկական կենտրոն են տեղափոխվել բժշկուհի՝ Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Վերոնիկա Ն.-ն և բուժքույր, Երևանի բնակիչ 26-ամյա Սյուզաննա Խ.-ն:

Քննիչի հանձնարարականով` մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում