Արտաքին 1 տարի առաջ - 21:07 06-11-2024

Քամալա Հարիսը մտադիր է զանգահարել Թրամփին և ընդունել ընտրություններում իր պարտությունը

ԱՄՆ-ի փոխնախագահ, ավարտված ընտրություններում նախագահի թեկնածու Քամալա Հարիսն, ամենայն հավանականությամբ, առաջիկա ժամերին կզանգահարի իր մրցակից Դոնալդ Թրամփին և կհայտնի ընտրություններում պարտությունն ընդունելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է NBC-ն՝ վկայակոչելով Հարրիսի երկու օգնականներին:

Նշվում է, որ հեռախոսազանգի ժամը դեռ չի հստակեցվել, քանի որ Հարիսն աշխատում է իր ելույթի վրա:

Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ներկայացուցիչը նշված հեռուստաընկերությանը հայտնել է, որ ԱՄՆ-ի առայժմ գործող նախագահ Ջո Բայդենը նույնպես մտադիր է մոտակա ժամերին զանգահարել Թրամփին և, բացի այդ, հրապարակայնորեն խոսել ընտրությունների արդյունքների մասին։

Սպիտակ տանը պարզաբանել են, որ Բայդենը, ի տարբերություն 2020 թվականի ընտրություններից հետո Թրամփի դրսևորած վարքագծի, մտադիր է զանգահարել և շնորհավորել վերջինիս, նրան հրավիրել Սպիտակ տուն և մասնակցել հունվարի 20-ին նախատեսված երդմնակալության արարողությանը։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
11:00 Քոլեջում խստացված ռեժիմ է