Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 09:45 06-11-2024

Telcell-ից չեմ օգտվում, որ ներվային համակարգս չխանգարվի. հարցում

Երևանի հանրային տրանսպորտից` MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։

Երևանյան հանրային տրանսպորտում և մետրոյի բոլոր կայարաններում տեղադրված վալիդատորները սպասարկող «Telcell»-ի թերի ծառայությունները քաղաքացիների դժգոհության պատճառն են դարձել։

Որոշ քաղաքացիներ չեն կարողանում QR կոդ ստանալ ավտոբուսներից օգտվելու համար, և ստիպված կամ երթևեկում են անվճար, կամ սկսում խանութներում փնտրել 100 դրամանոց։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ հե՞շտ են օգտվում «Telcell»-ից։

Հարցվածներից մի քանիսն ասացին, որ չեն օգտվում, քանի որ «Telcell»-ին չեն վստահում։
«Այս ապարատներին չեմ վստահում, մի անգամ ահագին՝ 20 հազարից ավելի մուծեցի, նպատակը սխալ էին գրել, կրկնակի մուծեցի, սակայն «Telcell»-ը չվերադարձրեց»,- պատմեց քաղաքացիներին։

«Դրանից գլուխ չեմ հանում, ինձ պետք էլ չի, տալիս եմ վարորդին, թե հիմա ում օգտին է գնում, թող իրենք մտածեն»,- նշեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը