Արտաքին 1 տարի առաջ - 18:36 05-11-2024

Վրաստանում 30 տեղամասերում չեղարկվել են ընտրությունների արդյունքները

Վրաստանի շրջանային դատարանը 30 տեղամասերում չեղարկել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները քվեարկության գաղտնիության խախտումների պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է «Ազատություն ռադիոկայան»-ի վրացական ծառայությունը։

Դատարանի որոշմամբ՝ վերարտադրվել է քվեարկության իրավիճակը Վրաստանի հարավում գտնվող Տետրիցկարոյի և Ծալկայի շրջանների երեք պատահական տեղամասերում։ Փորձարկման արդյունքում պարզվել է, որ քվեաթերթիկի հակառակ երեսից երևում է կուսակցության օգտին մարկերով արված նշումը։ Սա նշանակում է, որ երբ քվեաթերթիկը դրվում էր հաշվարկման սարքի մեջ, մոտակայքում կանգնած մարդիկ կարող էին հասկանալ, թե ում օգտին է քվեարկել ընտրողը:

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավունք ունի բողոքարկել շրջանային դատարանի որոշումը, սակայն փորձագետներն ասում են, որ արդեն ստեղծվել է նախադեպ։

Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ հայցեր է ներկայացրել Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան։ Կազմակերպությունը պահանջել է չեղարկել ընտրությունների արդյունքներն ավելի քան 2000 ընտրատեղամասերում։ Թբիլիսիի և այլ քաղաքների դատարանները չեն բավարարել բողոքները։

Խորհրդարանական ընտրություններում պաշտոնապես հաղթել է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը՝ ստանալով ձայների 53,9 տոկոսը։ Եվս չորս ընդդիմադիր կուսակցություններ հաղթահարել են 5 տոկոսի շեմը։ Նրանք բոլորը հրաժարվել են ճանաչել ընտրությունների արդյունքներն ու մտնել խորհրդարան։ Ընդդիմությունը բողոքի ակցիաներ է անցկացնում։

Ամենից շատ դիտված

21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
19:36 Այգավանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրավորներ
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»