Ներքին 1 տարի առաջ - 14:40 05-11-2024

Իշխանությունը պատժեց իրեն քննադատող բնակիչներին. Երվանդաշատում կրթահամալիր չի կառուցվի

Արմավիրի մարզի Բաղրամյան խոշորացված համայնքի Բագարան գյուղի դպրոցում սեպտեմբեր ամսին տեղի ունեցած դասադուլների ու բողոքի ակցիաների պատճառով Կառավարությունը չեղարկել է Երվանդաշատ գյուղում կրթահամալիր կառուցելու որոշումը։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնեցին Բաղրամյան համայնքի բնակիչները։

«Նախատեսված էր, որ 2 գյուղերի՝ Բագարանի և Երվանդաշատի երեխաների համար Երվանդաշատ գյուղում կրթահամալիր կառուցել, բայց քանի որ Բագարանի բնակիչները բողոքեցին, ուզեցին, որ իրենց գյուղում կառուցվի, դասադուլներ իրականացրեցին, Կառավարությունը ծրագիրը չեղարկեց։ Ավելի ճիշտ՝ բոլորովին այլ գյուղում են կառուցելու»,- ասաց մեր զրուցակիցը։

Նշենք, որ Երվանադաշատում կրթահամալիրի կառուցումը ներառված էր մինչև «2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում։



Փաստացի՝ իշխանությունն իր այս քայլով պատժել է ըմբոստ բնակիչներին, կարծելով, որ այն դաս կլինի մյուսների համար, քանի որ բացի աշակերտներից և նրանց ծնողներից, ամբողջ գյուղի բնակիչներն էին ոտքի ելել և քննադատել Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությունը։

Oragir.News-ը պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց ԿԳՄՍ նախարարություն, սակայն, մեզ խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։

Հիշեցնենք, https://oragir.news/hy/material/2024/09/19/130036 որ 2024 թվականի սեպտեմբերին Արմավիրի մարզի Բագարան դպրոցի աշակերտները դասադուլ էին իրականացնում, պահանջում էին, որպեսզի իրենց դպրոցը չփակվի, նրանք դեմ էին հարևան Երվանդաշատ գյուղում դասի գնալուն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ