Ներքին 1 տարի առաջ - 23:06 04-11-2024

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորների գնահատականները մեր գործունեության վերաբերյալ սուբյեկտիվ են․ «Շողակաթ»

Հոկտեմբերի 29-ին Աժ-ում գնահատական տրվեց Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերության «Շողակաթ» ծրագրի վերաբերյալ: Մասնավորաբար, որ հեռուստաընկերությունը չի անդրադառնում ազգային նվագարաններին, ասել է թե՝ չի համապատասխանում մշակութային ալիքի իր կոչմանը: Այս մասին պարզամանմամբ անդրադարձել է «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրեն Մանյա Ղազարյանը։

«Նշվեց, որ հեռուստաընկերությունը տասնյակ նյութերով լուսաբանում է «Սրբազան շարժման» հանրահավաքները, որ եթերում տեղ են գտնում կառավարող քաղաքական ուժի հասցեին հնչող պիտակավորումներ: Անընդունելի որակավորումներ հնչեցին հեռուստաընկերության մասնագիտական որակի վերաբերյալ:

Իր հոգևոր, կրթական, մշակութային, մանկական հաղորդումներով «Շողակաթը» ձեռք է բերել հանրօգուտ նշանակության բարձրորակ բովանդակություն ստեղծող հեռուստաընկերության համբավ։ Հետևաբար՝ ԱԺ մի քանի պատգամավորի գնահատականը համարում ենք սուբյեկտիվ:

Ազգային նվագարանների և ազգագրական խմբերի մասին հեռուստատեսային մի քանի շարքեր են նկարահանվել «Շողակաթով», դրանք բոլորը հասանելի են հեռուստաընկերության կայքէջում:

Հեռուստաընկերության «Եկեղեցական կյանք» տեղեկատվական ծրագրով հեռարձակվել է չորս ռեպորտաժ, որոնք իրազեկել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթի, Սփյուռքի հայ համայնքների արտահայտած մտահոգության, Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարության և Բագրատ արքեպիսկոպոսի եկեղեցական ծառայությունը կասեցնելու մասին: Հղումները ստորև.

https://www.youtube.com/watch?v=dJv33_OtLwc
https://www.youtube.com/watch?v=1Cewx8P01QU/
https://www.youtube.com/watch?v=rQSqVyinPwA
https://www.youtube.com/watch?v=HTT3Zc_Ai3o

Հարկ ենք համարում ընդգծել, որ հեռուստաընկերության ֆինանսական և բովանդակային հաշվետվությունները եռամսյակային և տարեկան կտրվածքով ներկայացվում են լիազոր մարմնին՝ Հանրային հեռարձակողի խորհրդին, կարգավորող մարմնին՝ ՀՌՀ-ին և հասանելի են հանրությանը: Այդ հաշվետվություններից իսկ ակնհայտ է «Շողակաթի» հաղորդումների բովանդակային համամասնությունը: Մասնավորապես՝ հեռուստածրագրի կառուցվածքում հոգևոր-մշակութային լրատվությունը կազմում է տարեկան 4.3 տոկոս, մշակութային հաղորդումները՝ 29.3 տոկոս, հոգևոր հաղորդումները՝ 13.6 տոկոս, երաժշտական ծրագրերը՝ 14.8 տոկոս, մանկական հաղորդումները՝ 11.1 տոկոս, ուսումնական և այլ հաղորդումները՝ 11.3 տոկոս, գիտահանրամատչելի, ուսումնական, վավերագրական և գեղարվեստական կինոնկարները՝ 15.6 տոկոս:

Հայ Առաքելական եկեղեցին, հիմնադրելով «Շողակաթ» հեռուստաընկերությունը, իր կառույցին պատվիրակել է հեռուստալսարանին փոխանցել գիտելիք ազգային, համամարդկային և հոգևոր արժեքների վերաբերյալ: Եվ 2011թ-ից Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Շողակաթ» ծրագիրը ստանձնել և կատարում է այդ պատասխանատվությունը՝ հանրային հեռարձակողի վերաբերյալ ՀՀ օրենսդրական պահանջներին և նորմերին համապատասխան»,- գրել է Ղազարյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում