Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:00 01-11-2024

Արձանը Մանարյանն է, մոտո-մեղուն՝ ես. Ռուբեն Բաբայանը կենդանության օրոք արձան ունի

Երեկ տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր Երվանդ Մանարյանի արձանի բացման արարողությունը, որին ներկա էին եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Մանարյան ընտանիքի անդամները, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, մտավորականներ, արվեստագետներ, քաղաքացիներ, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։



Քանդակի հեղինակ Արմենակ Վարդանյանը բացման արարողության ժամանակ նշել է, որ մոտոցիկլետի վրա Մանարյանն է, իսկ կողքին ասես տիկնիկ է մեղվի մարմնով, Ռուբեն Բաբայանի դեմքով։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ արձանին հումորով է վերաբերվում։

«Արձանը Երվանդ Մանարյանինն է, իմը արձան չէ, ես բնորդ եմ եղել։ Այնտեղ կան նաև այլ կերպարներ, որոնք կապված են Տիկնիկայինի հետ։ Դա քանդակագործի հեղինակային ցանկությունն է եղել։ Ես բարդույթներ չունեմ։ Դեմ չեմ եղել, հումորով եմ մոտեցել, քանի որ հենց արձանը հումորով է»,-նշեց Բաբայանը։

Հետաքրքիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանին մշտապես աջակցող Ռուբեն Բաբայանը փաստացի կենդանության օրոք արդեն արձան ունի։

Հիշեցնենք, որ արձանի բացումն իրականացրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Երվանդ Մանարյանի որդին՝ Քրիստ Մանարյանը: 2.8 մետր բարձրությամբ արձանը տեղադրվել է Երևանի Սայաթ-Նովա պողոտա 4 հասցեին հարող տարածքում՝ Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի դիմաց:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա