Միտք Ներքին 1 տարի առաջ - 15:37 31-10-2024

Ի՞նչ է նշանակում «դեռ կարողանում ենք գնալ Ներքին Հանդ», թե՞ այդ «կատակի» ներքո դեսպանն ինչ-որ բան էր գուժում

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․

«Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում շփվելով լրագրողների հետ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին խոսել էր ադրբեջանական հարձակման վտանգի մասին:

Դիտելով տեսագրությունը, ուշադրության արժանացնեմ մի հանգամանք: Դըկոտինյին արձագանքելով Ներքին Հանդի՝ «չորս կողմից թշնամու ուժերով շրջապատված լինելու» մասին հարցին, համենայն դեպս դատելով թարգմանչի խոսքից, հստակեցնում է, թե չորս կողմից չէ՝ երեք, քանի որ «դեռ կարողանում ենք այս կողմից գնալ Ներքին Հանդ»:

Ըստ ամենայնի խոսքը հենց ֆրանսիական դեսպանատան թարգմանչի մասին է, քանի որ, երբ նա լրագրողների հետ զրույցում ստանձնեց թարգմանությունը, դեսպանը չընդդիմացավ որեւէ կերպ: Հետեւաբար, պետք է ենթադրել, որ թարգմանիչը միանգամայն վստահություն վայելող է: Եվ, չեմ կարծում, թե թարգմանիչը ստանձնելով դեսպանին թարգմանելու պատասխանատու գործը, կարող էր իրեն թույլ տալ «դեռ» ձեւակերպումն օգտագործելու կամայականություն: Նա թերեւս թարգմանել է այնպես, ինչպես ասել է դեսպանը:

Եվ այստեղ է, որ առաջանում է բավականին լուրջ հարց: Ի՞նչ է նշանակում՝ «այս կողմից ԴԵՌ կարողանում ենք գնալ Ներքին Հանդ»: Դեսպանը կատակու՞մ է եւ բառախա՞ղ անում չորս եւ երեք կողմից շրջապատված լինելու համատեքստում: Իսկ Ֆրանսիայի դեսպանը հումորի նույն զգացումով կինքնադրսեւորվի՞ Ֆրանսիայի ինքնիշխան տարածքների հանդեպ: Թե՞ դրանց հանդեպ որեւէ կատակ անելիս բծախնդրորեն կընտրի բառերը:

Ի՞նչ է նշանակում «դեռ կարողանում ենք գնալ Ներքին Հանդ»: Թե՞ դեսպանն այդ «կատակի» ներքո Հայաստանի հանրությանն է ինչ-որ բան գուժում: Առավել եւս, որ լրագրողների հետ զրույցում նաեւ խոսում է ադրբեջանական հարձակման վտանգի մասին:

Հայաստանի ԱԳՆ կարձագանքի՞ դեսպանի այդ ձեւակերպմանը, հորդորելով նրան Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ որեւէ արտահայտություն անելիս ընտրել բառերը խիստ ուշադիր եւ պատասխանատու կերպով, լինելով դիվանագետի, ոչ թե հումորիստի կարգավիճակում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ