Արտաքին 1 տարի առաջ - 18:30 29-10-2024

Արգենտինայում 10-հարկանի հյուրանոցի շենք է փլուզվել

Արգենտինայի Բուենոս Այրես մայրաքաղաքային նահանգում` Վիլլա Խեսել ծովափնյա քաղաքում, վաղ առավոտյան 10-հարկանի հյուրանոցի շենք է փլուզվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

Ըստ Վիլլա Խեսելի քաղաքապետարանի հաղորդագրության՝ փլուզման պահին շենքում եղել է յոթից ինը մարդ, այդ թվում՝ շինարարները, որոնք, ենթադրաբար, աշխատել են առանց քաղաքապետարանի թույլտվության։

Ներկայում փլվածքների մաքրման աշխատանքներ են իրականացվում՝ մարդկանց այնտեղից դուրս բերելու համար։

Վիլլա Խեսելի իշխանությունները հայտնել են, որ քաղաքապետարանն այս տարվա օգոստոսից կասեցրել էր շինարարական աշխատանքները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ