Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:59 28-10-2024

«Քնկոտ» օդաչուի պատճառով թռիչքը 24 ժամ հետաձգվել է․ ինչ են պատմում ուղևորները

Ուկրաինական «SkyUp Airlines» ավիաընկերությունը, որն իրականացնում Երևան-Շարմ էլ Շեյխ ուղղությամբ, վերջին ավիաչվերթներից մեկը հետաձգել է գրեթե 24 ժամով:

Ըստ օդանավակայանի վարկածի, հետաձգման պատճառը օդաչուի հոգնած լինելն է: Օդաչուն թռիչքից առաջ քնել է:

Oragir.News-ի հետ զրույցում չվերթի ուղևորներից Արման Կարապետյանը պատմեց, որ սկզբում 2 ժամով հետաձգել են թռիչքը, հետո ասել, որ օդաչուն հոգնած է և քնել է։

«Մեր թռիչքն առավոտյան 7։20 էր։ Մենք երեխաների հետ ժամը 6-ին օդանավակայանում ենք եղել։ Մի քիչ սպասեցինք, հետո ասեցին, որ 9։20 է լինելու թռիչքը։ Հետո 9։30 կողմերն էկան իրանց համար հանգիստ ասեցին՝ գիտեք ինչ կա, օդաչուն եկել ա, հոգնել ա, պետք ա քնի, իրանց իրավունքն ա քնելը, մոտ մի 10 ժամ պետք ա քնի ինքը։ Գնացեք 6-ի կողմերը եկեք, 7։30 նոր թռիչքը կլինի։

Դե մի քիչ խառնաշփոթ սկսեց, ամեն մեկը սկսեց գոռգոռալ, դե պարզա ամեն մեկը պլանավորել էր իր հանգիստը։ Գնացինք ժամը 6-ին եկանք, տեսանք արդեն թռիչքը ժամը 8-ին էին հետաձգել։ Մեծ հաշվով 8։20 էղավ թռիչքը ու տենց մի օրը կորավ հյուրանոցում, 11։20 նոր հասանք հյուրանոց»,- ասաց նա։

Արման Կարապետյանի խոսքով՝ փոխհատուցման մասին դեռ տեղյակ չեն։

«Մենք դեռ Եգիպտոսում ենք, կգանք կհասկանանք։ Աշխատող ենք ունեցել, որ էլի սենց պատմության մեջ ա ընկել այս ընկերության հետ։ Ինքը ոնց որ ամսի 3-ին էր էկել, իրան էլ 10 ժամ ուշացրել էին՝3600 դրամ էին փոխհատուցել։ Վիդեոները, որ քցել էի, պարզվեց, որ լիքը մարդկանց հետ նման պատմություններ ա եղել։ Մի մասին փոխհատուցել են, մի մասին՝ չէ»,-նշեց նա։

Հարցին՝ ուղևորները ողջ ժամանակ սպասե՞լ են օդանավակայում, նա պատասխանեց․
«Աշխատողները որոշ մարդկանց հյուրատուն ուղարկեցին, չգիտեմ մանրամասն։ Մենք գնացինք տուն, հետո էկանք։

Չգիտեմ մեր օդանավակայնը ոնց ա աշխատում այս ընկերության հետ, որ անընդհատ նման խնդիրներ է ունենում։ Եթե ինչ-որ ընկերություն անընդհատ նման խնդիրներ է ստեղծում, ուղղակի մի աշխատեք հետը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում