Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 14:29 27-10-2024

Բուլղարիայում խորհրդարանական ընտրություններ են

Բուլղարացիները կիրակի օրը գնացել են ընտրատեղամասեր՝ յոթերորդ համընդհանուր ընտրություններում քվեարկելու համար, հաղորդում է Associated Press-ը: Փոխանցում է News.am-ը։

Ընտրատեղամասերը բացվել են կիրակի տեղական ժամանակով առավոտյան ժամը 7-ին: Էքզիթ փոլերի նախնական արդյունքները կհրապարակվեն ընտրատեղամասերի փակումից հետո՝ ժամը 20:00-ին , իսկ ԿԸՀ-ի նախնական արդյունքները սպասվում են երկուշաբթի:

Ըստ վերջին սոցհարցումների, բուլղարացիների անվստահությունը ընտրությունների նկատմամբ կհանգեցնի ընտրողների ռեկորդային ցածր մասնակցության։ Gallup-ի համաշխարհային հարցման տվյալները ցույց են տալիս, որ բուլղարացիների միայն 10%-ն է վստահում իրենց ընտրությունների ազնվությանը, ինչը ամենացածրն է ԵՄ-ում, որտեղ միջինը 62% է:

Որոշ դիտորդներ վերջին մի քանի տարիները բնութագրել են որպես «պտտվող դռներով կառավարության» ժամանակաշրջան, որն էլ ավելի է մեծացրել ընտրողների ապատիան:

Հունիսի վերջին քվեարկության ժամանակ հստակ հաղթող չկար, և մասնատված օրենսդիր մարմին ընտրված յոթ խմբերը չկարողացան կենսունակ կոալիցիա կազմել:

Դիտորդներն ակնկալում են, որ կիրակի օրվա քվեարկության արդյունքները մոտավորապես նույնն են լինելու: Թեև նախկին վարչապետ Բոյկո Բորիսովի աջ կենտրոնամետ GERB կուսակցությունը, ըստ կանխատեսումների, ձայների մեկ քառորդով կզբաղեցնի առաջին տեղը, սակայն կայուն կոալիցիոն կառավարության համար բավարար աջակցություն ստանալը հեշտ չի լինի:

Ամենից շատ դիտված

21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
22:54 Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում