Ներքին 1 տարի առաջ - 21:29 25-10-2024

Գյումրին գնում է արտահերթ ընտրությունների. «Բալասանյան» դաշինք այլևս չկա

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ` Գյումրիի թիվ 31 ԸԸՀ-ն այսօր գումարել է նիստ և քննել Գյումրիի ավագանու «Բալասանյան դաշինք» կուսակցության ընտրացուցակում ընդգրկված ավագանու անդամների 5 թեկնածուների՝ Հովսեփ Մարտիրոսյանի, Մենուա Մկրտչյանի, Հասմիկ Սամսոնյանի, Հովիկ Հակոբյանի և Սուրեն Ջանոյանի ինքնաբացարկի դիմումները։ Նշենք, որ խոսքը վերաբերվում է նրանց, ովքեր ցուցակի հաջորդականությամբ պիտի վերցնեին մանդատը, եթե գործող ավագանիներից որևէ մեկը վայր դներ մանդատը։

Գյումրիի թիվ 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ «Բալասանյան դաշինք» խմբակցության գործող ավագանու անդամներից դեռևս չեն ստացել մանդատները վայր դնելու վերաբերյալ համայնքի ղեկավարից արձանագրություն։

Oragir.News-ի քաղաքապետարանի աղբյուրի փոխանցմամբ` Նիկոլ Փաշինյանի Գյումրի այցից հետո թե՛ քաղաքապետի հրաժարականի դիմումն է գրված և թե՛ «Բալասանյան դաշինքի» ավագանու անդամների մանդատները վայր դնելու դիմումները։
Չնայած որ «Բալասանյան դաշինքից» համառորեն շարունակում են լռել և չտալ որևէ մեկնաբանություն։

«Բալասանյան դաշինքի» ավագանու անդամների մանդատները վայր դնելու դեպքում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ ավագանու կողմից (ՀՀ Ընտրական օրենսգիրք, հոդված 142.3):

Ըստ շրջանառվող լուրերի` արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի վերջին կամ հունվարի սկզբին (դա էլ կախված է մանդատները վայր դնելու օրվանից)։

Եթե Գյումրիի ավագանու մյուս խմբակցությունները դեռևս չունեն իրենց քաղաքապետի թեկնածուն, ապա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում արդեն որոշել են, որ իրենց թեկնածուն ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն է, չնայած որ շրջանառվում էին այլ անուններ ևս, ընդ որում նաև Նիկոլ Փաշինյանի կնոջ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռան Վահագն Մկրտչյանի անունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ