Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:52 25-10-2024

Խոշոր հրդեհ՝ Բաքվի Բաբեք պողոտայում

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Բաքվի Բաբեքի պողոտայում՝ «Աստորյա» հյուրանոցի հարևանությամբ գտնվող 3-հարկանի աառանձնատանը հրդեհ է բռնկվել։ Հրդեհի պատճառով սահմանափակվել է մեքենաների շարժը Ֆահլա փողոցի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ադրբեջնական մամուլի ծառայությունները։

Ադրբեջանի Արտաքին իրավիճակների նախարարությունը տեսանյութ և հաղորդագրություն է տարածել հրդեհի մարման աշխատանքներից, ըստ որի՝ հրդեհը ամբողջությամբ մարվել է։

Հրդեհի պաճառները պարզ չեն։

Վիրավորների կամ զոհերի մասին տեղեկություններ չեն նշվում։