Արտաքին 1 տարի առաջ - 12:00 23-10-2024

3-4 օր պատերազմ և պարտիզանական պայքար․ Արևմուտքը Վրաստանին առաջարկել է ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Վրաստանի նախկին վարչապետ (2012-2013), իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ արևմտյան երկրներից մեկի բարձրաստիճան պաշտոնյան երկրի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին (2013-2015 և 2021-2024) առաջարկել է Ռուսաստանի Դաշնության դեմ երկրորդ ճակատ բացել։ Այս մասին Իվանիշվիլին ասել է վրացական «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Իվանիշվիլին հայտնել է, որ հնարավոր պատերազմը պետք է տևեր 3-4 օրից, ինչից հետո Արևմուտքը վրացիներին առաջարկել է անտառներում պարտիզանական պայքար մղել՝ խոստանալով աջակցել այդ պայքարին։

«Ես հիշում եմ, թե ինչ է ինձ ասել նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Նրա հետ զրուցում էր արեւմտյան երկրներից մեկի բարձրաստիճան պաշտոնյան։ Իրակլին հարցրեց. «Այո, բայց քանի՞ օր եք պատկերացնում, որ մենք կարող ենք կռվել Ռուսաստանի հետ, քանի՞ օր ենք դիմանալու։ Պատասխանեցին` երեք-չորս օր: Նա ասաց. «Այդ երեք-չորս օրվա համար դուք մեզ կործանո՞ւմ եք»: Նրանք պատասխանեցին. «Բայց դուք 3-4 միլիոն եք: 3-4 օրում բոլորին չեն սպանի։ Ապա դուք կարող եք սկսել պարտիզանական շարժում անտառներում: Մենք ձեզ կօգնենք, իսկ դուք այնտեղից կպայքարեք»»,- ասել է նա՝ չհստակեցնելով օտարերկրյա պաշտոնյայի անունը, պաշտոնը կամ այն երկիրը, որը նա ներկայացնում է։

Բիձինա Իվիանիշվիլին նշել է նաև, որ այս միջադեպից այս միջադեպից հետո իշխող թիմը դարձավ ավելի համախմբված ու սկսեց ավելի կոշտ գործել նման կոչերի դեմ

Վրաստանի նախկին վարչապետի հայտարարություններին անդրադարձել է նաև Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ դրանց չհավատալու համար ոչ մի հիմք չկա։ «Ես նրանց չհավատալու պատճառ չեմ տեսնում: Նրանք վկայակոչում են արևմտյան երկրների հետ երկխոսությունները, որոնք ուղղակիորեն դրդել են իրենց ռազմական գործողություններ սկսել Ռուսաստանի դեմ: Ես նրանց չվստահելու պատճառ չունեմ»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում Բիձինա Իվանիշվիլին անձամբ է գլխավորում երկիրը ավելի քան 12 տարի կառավարող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ցուցակը, ապա նրան հաջորդում են ներկայիս վարչապետ Իրակլի Կոբախիձեն և նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Վրաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են երկիրը Ռուսաստանի հետ ռազմական առճակատման մեջ ներքաշելու որոշ ուժերի փորձերը, հատկապես Ուկրաինայում զինված հակամարտության բռնկումից անմիջապես հետո։ Միաժամանակ, իշխող կուսակցության առաջնորդներն ընդգծում են, որ հակամարտության մեջ ներգրավվելը աղետալի հետեւանքներ կունենա Վրաստանի համար, իսկ ղեկավարության խնդիրն է պահպանել խաղաղությունը երկրում։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում