Ներքին 2 տարի առաջ - 13:37 16-10-2024

Չնայած բոլոր դժվարություններին, հայկական մամուլի ներկայացուցիչները կատարում են իրենց աշխատանքը. ՀԺՄ

Արդեն 20 տարի շարունակ՝ սկսած 2004 թվականից, հոկտեմբերի 16-ը նշվում է որպես Հայ մամուլի օր՝ ի հիշատակ 1794 թվականի հոկտեմբերի 16-ին Մադրասում առաջին հայկական պարբերականի՝ «Ազդարարի» լույսընծայման։

Այսօր հայ մամուլի ու հայաստանյան մամուլի առջև ծառացած են բազմաթիվ մարտահրավերներ՝ պայմանավորված՝ ինչպես օբյեկտիվ, այնպես էլ՝ սուբյեկտիվ գործոններով։ Հայկական մամուլի աշխատակիցներն իրենց ամենօրյա պարտականությունը կատարում են մի կողմից՝ օրեցօր աճող տեղեկատվական հոսքերի, այդ թվում՝ ապատեղեկատվության, մյուս կողմից՝ ազատ խոսքի, մամուլի դեմ ուղղված իշխանությունների ճնշումների պայմաններում։

Այս և բազմաթիվ այլ գործոնների արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ առերևույթ, նոմինալ առումով կան խոսքի ու մամուլի ազատության համար անհրաժեշտ պայմանները, մյուս կողմից՝ բովանդակային հարթությունում լրագրողները ստիպված են դիմակայել մի շարք խոչընդոտների։ Եվ չնայած բոլոր դժվարություններին, հայկական մամուլի ներկայացուցիչները կատարում են իրենց աշխատանքը, որն օբյեկտիվորեն զերծ չէ թերություններից, իր վրա կրում է հանրային ու պետական կյանքի բոլոր արատավոր երևույթների ազդեցությունը, որում այսօր ապրում է Հայաստանը։

Հարգելի գործընկերներ,

Շնորհավորելով բոլորիս Հայ մամուլի օրվա կապակցությամբ՝ Հայաստանի Ժուռնալիստների միությունը ցանկանում է քաղաքացիական կամք ու վճռականություն, մասնագիտական խիզախություն ու պատասխանատվություն՝ մեր առաքելությունն արժանապատվորեն կատարելու գործում։

Պինդ լինենք, դիմակայենք մեր երկրին սպառնացող նորանոր մարտահրավերներին՝ թե մասնագիտական, թե մարդկային, թե քաղաքական հարթություններում, հարգենք միմյանց պրոֆեսիոնալ աշխատանքը, պահպանենք մասնագիտական էթիկան, համագործակցենք, օգնենք միմյանց հաղթահարել ամենօրյա դժվարությունները:

Ձեր գործընկեր՝

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ