Ներքին 2 տարի առաջ - 12:45 14-10-2024

Կենտրոնական բանկը  վերահսկում է թալանը․ ինչպես է ուզում մարդկանց «գցել» «Ayo-Credit»-ը

«Այո կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունն առաջարկում է մինի վարկեր՝ 25.000 դրամից մինչև 299.000 դրամ։

Գովազդային թերթիկ վրա նշվում է, որ վարկի համար անհրաժեշտ չէ ո՛չ գրավ, ո՛չ էլ երաշխավոր։

Մինի վարկերի հիմնական սակագներից է օրինակ այն, որ վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը կազմում է 10%, բայց տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 122.7%։ Ընկերությունը գանձում է նաև վարկի տրամադրման միանվագ վճարը՝ 10% և սպասարկման վճարը՝ 5%։



Սրանք բարձր տոկոսադրույքներ են, որոնք ծանր դրության մեջ են դնելու վարկառուներին։ Oragir.News-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում բանկերի կիրառած անարդար մոտեցումների, ժողովրդի լեզվով ասած՝ բանկային թալանի վերաբերյալ։ Տպավորություն է, թե, այս նորահայտ ընկերությունը կա՛մ տեղյակ չէ քաղաքացիների խնդիրներին, կա՛մ որոշել է շատ արագ հարստանալ նյութական կարիքի մեջ հայտնված և թվաբանությունից ոչ այնքան գիտակ քաղաքացիների հաշվին։

Հիշյալ ընկերության պաշտոնական կայքում նաև նշվում է, որ ընկերության հիմնական նպատակն է հնարավորինս արագ աջակցել այն հաճախորդներին, ովքեր ունեն ֆինանսական միջոցների անհրաժեշտություն։ Սակայն փաստացի նույնիսկ լավ ֆինանսական միջոցներ ունեցող քաղաքացին չի կարող օգտվել այս «գլխապտույտ» առաջարկից։

Այսպիսով՝ «Այո»-ից վարկ վերցնող քաղաքացին ստիպված է լինելու մեկ այլ տեղից էլ վարկ վերցնել, որպեսզի ի վիճակի լինի փակել «Այո կրեդիտի» տրամադրած բավական «շահավետ» և « հարմար պայմաններով» մինի վարկերը։

Ուշագրավ է նաև այն, որ այս բացահայտ թալանը վերահսկվում է ՀՀ ԿԲ-ի կողմից։

Ամենից շատ դիտված

19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
12:00 Բացակայում է «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի աշխատողների թիվը
14:00 Պայթյուն՝ ՌԴ-ում, Եվրոպան աջակցում է ՀՀ-ին, Ադրբեջանը՝ Եվրոպային, ֆուտբոլային կոշտ զգուշացում
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
20:48 Ճոռոմ հայտարարություններ՝ բռնության դեմ պայքարի մասին, բայց դատաբժիշկ չկա
11:11 Հարձակում 2-րդ համարի տրոլեյբուսի վարորդի վրա․ «Շևրոլե»-ի վարորդը թքել է նրա վրա․ news.am
12:20 Արտակարգ դեպք գազալցակայանում․ պայթյունի պատճառները պարզվում են
21:48 Չորսուկես ամիս է՝ ճանապարհը քանդված է, զրո արձագանք
19:37 Դատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռները
19:22 «Ադանա» ռեստորանի մոտ 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց