Ներքին 2 տարի առաջ - 19:14 12-10-2024

Բերթրանդ Վերկաերենը նշանակվել է Ֆլանդրիայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս

Բելգիայի ու Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների փոխադարձ համաձայնությամբ բելգիացի գործարար Բերթրանդ Վերկաերենը նշանակվել է Ֆլանդրիայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս։ Հավաստագրերը Երեւանում Վերկաերենին է հանձնել Հայաստանի արտգործնախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Բերթրանդ Վերկաերենը նշեց, որ այս նշանակումը մեծ հպարտություն եւ, միեւնույն ժամանակ, մեծ պատասխանատվություն է։ «Բելգիայի հայ համայնքի հետ ծանոթ եմ արդեն 12 տարի։ Բիզնեսում իմ գործընկերը՝ Տիգրան Կասաբյանը, հայ է․ միասին ընկերություն ենք ղեկավարում։ Հայերի հանդեպ իմ ընկերական վերաբերմունքն ու մեծ հարգանքը միշտ առկա են եղել, բայց երբեք չեմ մտածել դրանից անդին անցնելու մասին։

Երբ Հայաստան-Բելգիա առեւտրի պալատի նախագահ Վալերի Սաֆարյանն առաջին անգամ հարցրեց, թե արդյոք հետաքրքրված կլինե՞մ նման պաշտոն ստանձնել, մի պահ կանգ առա ու մտածեցի։ Ոչինչ չգիտեմ այդ պաշտոնի մասին, կինս էլ ասաց «ինչ ուզում ես արա, բայց քաղաքականությամբ չզբաղվես»։

Ամենից շատ դիտված

19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
12:00 Բացակայում է «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի աշխատողների թիվը
14:00 Պայթյուն՝ ՌԴ-ում, Եվրոպան աջակցում է ՀՀ-ին, Ադրբեջանը՝ Եվրոպային, ֆուտբոլային կոշտ զգուշացում
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
20:48 Ճոռոմ հայտարարություններ՝ բռնության դեմ պայքարի մասին, բայց դատաբժիշկ չկա
11:11 Հարձակում 2-րդ համարի տրոլեյբուսի վարորդի վրա․ «Շևրոլե»-ի վարորդը թքել է նրա վրա․ news.am
12:20 Արտակարգ դեպք գազալցակայանում․ պայթյունի պատճառները պարզվում են
21:48 Չորսուկես ամիս է՝ ճանապարհը քանդված է, զրո արձագանք
19:37 Դատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռները
19:22 «Ադանա» ռեստորանի մոտ 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց