Ներքին 2 տարի առաջ - 13:11 12-10-2024

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել է բազկամարտի միջհիմնարկային առաջնություն

Քրեակատարողական ծառայության 105-ամյակին և Քրեակատարողական ծառայողի օրվան նվիրված միջոցառումների շարքից «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել է սպորտային մեծ, աննախադեպ միջոցառում՝ բազկամարտի միջհիմնարկային առաջնություն:

Առաջնությունն իրականացվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

Միջհիմնարկային առաջնությանը մասնակցել են դեռևս սեպտեմբերին յոթ քրեակատարողական հիմնարկներում՝ «Արմավիր», «Արթիկ», «Գորիս», «Նուբարաշեն», «Վանաձոր», «Վարդաշեն» և «Սևան», հիմնարկների ՍՀԻԱԲ աշխատակիցների կողմից կազմակերպված ներհիմնարկային բազկամարտի մրցաշարում առաջին երեք տեղերը զբաղեցրած 16 ազատազրկված անձինք:

Մրցաշարին հետևել են Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը, «Արմավիր» ՔԿՀ պետ, արդարադատության գնդապետ Արսեն Արզումանյանը, հիմնարկի վարչակազմը, Կենտրոնական մարմնի ստորաբաժանումների ներկայացուցիչներ, Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի մարզիչ Արման Փիրոյանը և մրցավար, Եվրոպայի չեմպիոն, սպորտի վարպետ Արման Հովհաննիսյանը:

Թեժ, անզիջում և համառ պայքարի արդյունքում առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար գրավել են դատապարտյալներ Ցոլակ Սիմոնյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից, Արթուր Մկրտչյանը «Արմավիր» ՔԿՀ-ից և «Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալ Նարեկ Մարգարյանը:

Սահակ Գրիգորյանը շնորհավորել է հաղթողներին, բոլոր մասնակիցներին, շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին՝ վստահություն հայտնելով, որ մեծ ծավալի այս միջոցառումը կլինի նախադեպ հետագայում ևս նմանատիպ՝ միջհիմնարկային միջոցառումներ կազմակերպելու համար, այնուհետ Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի անունից հաղթողներին հանձնել է հավաստագրեր:

Միջոցառման տեխնիկական պատշաճ ապահովմանը օժանդակել է Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանը:

Ամենից շատ դիտված

19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
12:00 Բացակայում է «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի աշխատողների թիվը
14:00 Պայթյուն՝ ՌԴ-ում, Եվրոպան աջակցում է ՀՀ-ին, Ադրբեջանը՝ Եվրոպային, ֆուտբոլային կոշտ զգուշացում
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
20:48 Ճոռոմ հայտարարություններ՝ բռնության դեմ պայքարի մասին, բայց դատաբժիշկ չկա
11:11 Հարձակում 2-րդ համարի տրոլեյբուսի վարորդի վրա․ «Շևրոլե»-ի վարորդը թքել է նրա վրա․ news.am
12:20 Արտակարգ դեպք գազալցակայանում․ պայթյունի պատճառները պարզվում են
21:48 Չորսուկես ամիս է՝ ճանապարհը քանդված է, զրո արձագանք
19:37 Դատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռները
19:22 «Ադանա» ռեստորանի մոտ 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց