Ներքին Հարցում Տեսանյութ 2 տարի առաջ - 21:36 11-10-2024

Հասարակությունը կույրերին պետք է պաշտպանի. հարցում

Դատախազությունը տասնյակ հայցեր է ներկայացրել ՀՀ-ում գործող միությունների դեմ՝ դրանց գույքը պետությանը վերադարձնելու պահանջով։ Գրողների, նկարիչների միություններն արդեն դատարանում են։ Այս շարքում կարող են հայտնվել նաև Կույրերի միավորման շենքերը, որտեղ հարյուրավոր կույրեր են աշխատում։ Հայաստանի կույրերի միավորումում արդեն քանի ամիս է՝ անհանգիստ են, որ իրենց ձեռքով կառուցած շենքերն առաջիկայում կարող է կորցնեն։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել․ «Կույրերի միավորման շենքերը կույրերի ձեռքից վերցնում են, արդա՞ր է դա»։

Հարցվածների մեծ մասը միանշանակ պատասխանեց, որ արդար չէ։

«Ո՛չ, թող մնա, մարդիկ թող աշխատեն իրենց շենքերում, միանշանակ դեմ եմ»,- ասաց մի քաղաքացի։

«Հասարակությունը պետք է պաշտպանի կույրերին, ոչ թե զրկի նորից։ Նրանք զրկված են արդեն»,- նշեց մեկ այլ քաղաքացի։

«Անասուն են՝ վերցնում են։ Ի՞նչը չեն վերցնում, ի՞նչ են թողել»,- վրդովվեց մի կին։

Իսկ մի քաղաքացի անհիմն լավատեսություն հայտնեց, որ Կույրերի միավորման շենքերը վերցնելուց հետո նրանց գուցե ավելի լավ պայմաններ առաջարկեն։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության հայցերի հիմքում Հայաստանում սեփականության մասին 1990 թվականին ընդունված օրենքն է։ Ըստ իրավապահների՝ այդ օրենքով միությունների շենքերը համարվում են պետական, հետևաբար՝ սեփականաշնորհումը համարում են անօրինական։ Եվ այս հիմքով ՔՊ-ական իշխանությունները փորձում են միություններից խլել շենքերն ու թանկ գնով վաճառել կամ վարձակալության հանձնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ