Ներքին 2 տարի առաջ - 11:35 09-10-2024

Արագածոտնի մարզում 3-ամյա աղջնակը ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

Հհոկտեմբերի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Ձախ վերին վերջույթի հատկապես բազկի առաջնային երեսի 2-րդ, 3-րդ աստիճանի ջերմային այրվածք, այտի 2-րդ աստիճանի ջերմային այրվածք» ախտորոշմամբ ծնողների կողմից «Ծաղկահովիտ» ամբուլատոր կենտրոն է տեղափոխվել Արագածոտնի մարզի բնակիչ 3-ամյա Ա․ Թ․-ն։

Արդեն հիվանդանոցում երեխայի մայրը հայտնել է, որ աղջնակը ջերմային այրվածքները ստացել է իրենց տանը՝ ժամը 19։50-ի սահմաններում, պատահաբար վառարանի վրա գտնվող տաք ջրով լցված կաթսային դիպչելու և կաթսայում եղած ջուրը իր վրա լցվելու հետևանքով:

Դեպքի փաստով ոստիկանության Արագածի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում