Ներքին 2 տարի առաջ - 19:00 05-10-2024

Էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է ֆինանսական գրագիտության մասին պանելային քննարկում

«Digitec Expo 2024» տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում հոկտեմբերի 5-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է «Ֆինանսական գրագիտությունը որպես կապիտալի շուկայի և ներդրումների շարժիչ ուժ» խորագրով պանելային քննարկում՝ Կենտրոնական բանկի, ֆոնդային բորսայի և կենսաթոշակային կուտակային ֆոնդերի կառավարչական ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը ներկայացրել է կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված նախարարության նախաձեռնությունները։

Նա ընդգծել է «Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագիրը», որը նախատեսված է թողարկողների աջակցման համար։ Այդ ծրագրի շրջանակներում, ընկերությունները, որոնք թողարկել են պարտատոմսեր կամ բաժնետոմսեր, կամ ստացել են միջազգային վարկանիշավորում, ստանում են օժանդակություն Կառավարությունից։ Նախարարի տեղակալը նշել է, որ կապիտալի շուկայի զարգացման համար կարևոր է բարձրացնել ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ բիզնեսի ֆինանսական գրագիտությունը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հոկտեմբերի 4-6-ը «Digitec Expo 2024»-ին մասնակցում է տաղավարով, որտեղ ներկայացվում են պետական աջակցության ծրագրերը, դրանց դիմելու եղանակները և հետաքրքիր տեղեկատվություն ծրագրերի վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին