Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 18:00 02-10-2024

Նիկոլ Փաշինյանը թող իր խելքն առաջ բերի. հարցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 1-ին ֆեյսբուքի իր էջում հետևյալ գրառումն է արել․ «Սոցիալ-հոգեբանության տեսակետից մեր առաջնային խնդիրներից մեկը հետևյալն է. հայի ետին խելքը բերել էականորեն առաջ»։ Որոշ քննադատներ անդրադարձել են Փաշինյանի մատնանշած խնդրին, նշելով, որ հետին խելքն առաջ բերելու արդյունքում Նիկոլ Փաշինյանը կարող է զրկվել էլեկտորատից, քանի որ ողջախոհ մարդիկ նրան չեն ընտրի։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել՝ «Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հայի հետին խելքը պետք է առաջ բերել, ո՞նց է նա դա անելու»։

Հարցվածների մի մաս չուզացան լսել Նիկոլ Փաշինյանի անունը, առավել ևս մեկնաբանել նրա խոսքը։ «Նախ առաջինը ինքը պիտի հայ լինի, որ հայերին ինչ-որ բան սովորեցնի»,- ասաց մի քաղաքացի։ «Իր բոլոր արածներն ակնհայտ երևում են։ Նա մոտ ոչինչ չի ստացվելու»,- նշեց մեկ այլ քաղաքացի։ «Էդքան է Նիկոլ Փաշինյանի խելքը հասնում, էդ է ասել։ Իր մասին ընհանրապես չեմ ուզում խոսել», ասաց անցորդներից մեկը։ Իսկ հարցվածներից մեկն ապրիորի պաշտպանեց Փաշինյանին՝ «Ես չեմ կարող մեկնաբանել իր ելույթը, բայց գիտեմ՝ ինչ էլ ասում է, ճիշտ է ասում»։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն առաջինը չէ, որ խոսում է հայի հետին խելքի մասին։ Դրա վերաբերյալ հիշատակուները շատացան 44-օրյա պատերազմից հետո։ Մասնավորապես՝ Լևոն Տեր-Պետրոսյանը 2020-ի նոյեմբերի 15-ին ասել է՝ «Ավելի մեծ սուտ, քան «հայի հետին խելք» իմաստակությունը, երբեք գոյություն չի ունեցել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար