Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:25 23-09-2024

Արտաշես Գեղամյանը լուրջ ճանապարհ էր անցել, հիմիկվա պես չի՝ ծնվեն, քայլեն, նախարար դառնան․ Շարմազանով

«Արտաշես Մամիկոնովիչը միշտ առանձնացել է իր ազգային և պետական մտածողությամբ, իր սկզբունքայնությամբ, իր տեսակով՝ և՛ ինտելեկտուալ, և՛ մտավորականի, և՛ երևանցու»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով՝ Արտաշես Գեղամյանը, թե՛ խորհրդային ժամանակաշրջանում, թե՛ անկախ Հայաստանում մեծ հետք է թողել քաղաքական և պետական համակարգում։ Շարմազանովն անդրադարձավ նաև Արտաշես Գեղամյանի խորհրդարանական աշխատանքին․

«Արտաշես Գեղամյանը ամենաընդդիմադիր քաղաքական ուժերից մեկի ղեկավարն էր, իհարկե՝ Հանրապետական կուսակցության մոլի քննադատն էր և շատ խիստ էր քննադատում, բայց նրա քննադատության մեջ չկար զավզակություն, չկար թույն։ Այդ քննադատությունը նժդեհյան խոսքերով ասած՝ տառապանք էր։ Նա քննադատում էր ուղղելու նպատակով, քննադատում էր պետությունն ավելի լավը դարձնելու համար․․․»։

Էդուարդ Շարմազանովն ասաց՝ Արտաշես Գեղամյանից շատ բան է սովորել․

«Ինքը յուրահատուկ մարդ էր, երիտասարդների հետ ընկերություն անել գիտեր…

1 տարի առաջ Գալուստ Գրիգորիչը հեռացավ, հիմա՝ Արտաշես Մամիկոնովիչը, մեր թիկունքը թուլանում է։ Այսինքն՝ այս մարդիկ «շկոլա» են ներկայացրել։ Շատ քչերն են մնացել, որոնցից կարելի է սովորել, և ամեն օր պակասում են։ Օրինակ՝ սրանցից (ՔՊ-ականներից-խմբ.) ի՞նչ պետք է սովորեն իրենց փոխարինողները։ Աստված չտա՝ սովորեն, որովհետև միայն պետություն քանդել կարող են սովորել։

Իսկ Արտաշես Գեղամյանից և՛ տղամարդկություն, և՛ ընկերասիրություն , և՛ աղուհաց, և՛ պետական մտածողություն, և՛ ազգային ու քրիստոնեական արժեքներ․․․

Արտաշես Գեղամյանը լուրջ ճանապարհ էր անցել, հիմիկվա պես չի՝ ծնվեն, քայլեն, նախարար դառնան»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան