Ներքին 3 տարի առաջ - 22:58 12-04-2023

Ես ոչ մի կերպ չեմ կարող ներել հիմիկվա կառավարության էս պատուհասին

Մարգարյանները Քաշաթաղի շրջանի Վակունիս գյուղից պատերազմից հետո են տեղափոխվել Շիրակի մարզի Մայիսյան գյուղ։ Ընտանիքը պատերազմի ժամանակ կորցրել է իր 18 տարեկան միակ որդուն՝ Ժիրայրին։ Նա ընդամենը 2 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։

Մարգարյանները Արցախում ամեն ինչ են թողել։

«Ուղղակի ոչ ոք չի պատկերացնում մեր վիճակը։ Քսան տարի մենք տանջվել ենք, տուն ու տեղ ենք դրել։ Սկզբից էնքան նեղություն ենք կրել, դժվարությունների միջով անցել։ Նոր-նոր աչք էինք սկսել բացել, բայց մի ստորագրությամբ ամեն ինչ հանձնեցին։ Արցախում ամեն ինչ եմ թողել՝ հիշողություններ, կարոտ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Արցախի Քաշաթաղի շրջանից տեղահանված Նաիրա Մարգարյանը։

42-ամյա կինն ասում է, որ իրենց մի թղթի կտոր են տվել, որով ո՛չ կարող են տուն գնել, ո՛չ էլ մի բան։

«Եթե ասում են Քաշաթաղ, ես միայն տղայիս ու իր հետ կապված հիշողություններն եմ զգում։ Ես ոչ մի կերպ չեմ կարող ներել հիմիկվա կառավարության էս պատուհասին, քանի որ զրկեց տղայիցս, տնիցս, հայրենիքիցս, տղայիս հետ կապված ամեն հիշողությունից»,-շարունակում է որդեկորույս մայրը։

Նաիրա Մարգարյանը, անդրադառնալով օրերս Վայոց Ձորում տեղի ունեցած միջադեպին, ասում է. «Չգիտեմ, ես էլ այդ կնոջ փոխարեն այդպես կվարվեի, այդ կնոջը միայն կհասկանա նա, ով հայրենիք է կորցրել, տուն է կորցրել։ Բերձորից տեղահանված կնոջը քննադատողներ, իսկ դուք ի՞նչ կանեիք, եթե ձեր տունը թշնամուն նվեր տվողին հանդիպեիք»,-շարունակեց Նաիրա Մարգարյանը։

Հիշեցնենք որ օրերս Վայոց Ձորի մարզում Բերձորից տեղահանված 47-ամյա կինը անձրևանոց էր շպրտել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան