Ներքին Հարցում 2 տարի առաջ - 17:16 14-09-2024

Իշխանությունը Եռաբլուրը չի սիրում. հարցում

2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը հարձակում գործեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմի մարդկային պաշտոնական կորուստներն էին՝ 207 զոհ, ավելի քան 20 գերևարված և 293 վիրավոր։

Նշենք, որ իշխանության որևէ ներկայացուցիչ երեկ՝ այս պատերազմական իրադարձության տարելիցին, այդպես էլ չայցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի նահատակված տղաների շիրիմներին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ ինչո՞ւ երեկ ոչ մի պաշտոնյա Եռաբլուր չի գնացել։

«Իսկ պաշտոնյա կա՞, սովածները եկել պաշտոնյա են դարձել»,- վրդովված պատասխանեց մի տղամարդ։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ եթե իշխանության որևէ ներկայացուցիչ ոտք դնի Եռաբլուր, ապա այնտեղից դուրս չի գա։

Մեր հարցին ի պատասխան՝ մի տաքսու վարորդ, ում մեքենային փակցված էին զոհված հերոսների նկարներն, ասաց․ «Որովհետև իրենք երկիրը չեն սիրում․․․ Ամսվա մեջ առնվազն 4-5 անգամ այցելում եմ Եռաբլուր։ Ներվայնանում եմ, երբ Եռաբլուրում բիչոկ եմ տեսնում․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ