Ներքին 2 տարի առաջ - 18:26 12-09-2024

Աննա Վարդապետյանը Եվրաջասթի նախագահին Հայաստան է հրավիրել

Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․

«Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանը կժամանի Հայաստան: Կառավարության այսօրվա նիստում այս մասին նշել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և անդրադարձել Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջև համագործակցության մասին համաձայնագրի իրականացման վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածության ստորագրմանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների և Եվրաջասթի միջև համագործակցության մասին համաձայնագրի կնքման բանակցությունները սկսվել են 2021 թվականին: Համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի ապրիլի 5-ին, Բրյուսելում, իսկ սեպտեմբերի 10-ին վավերացվել ՀՀ Ազգային ժողովի կողմից:

Համաձայնագրի նպատակն է զարգացնել կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, փողերի լվացման, թրաֆիքինգի և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարում Եվրաջասթի և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջև միջազգային համագործակցությունը:

Համաձայնագիրը հնարավորություն է նախատեսում Եվրաջասթ գործուղել Համագործակցության հարցերով դատախազ:

Դատախազության ներկայացվածությունը Եվրաջասթում հնարավորություն կտա օպերատիվ կապ ապահովել ԵՄ անդամ և երրորդ պետությունների կոնտակտային անձանց հետ, հնարավորություն կընձեռի Հայաստանի Հանրապետությունում նախաձեռնված քրեական վարույթներով ԵՄ անդամ պետությունների իրավասու մարմինների հետ իրականացնել արդյունավետ միջազգային-իրավական համագործակցություն (Եվրաջասթն ունի անդրազգային հանցավորության դեմ պայքարում պետություններին աջակցելու մեծ գործիքակազմ և տվյալների պահոց)»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար