Ներքին 2 տարի առաջ - 21:42 09-09-2024

Կոտայքի մարզում որսի ժամանակ քաղաքացու հրացանը պատահաբար ձեռքից վայր է ընկել ու հնչել է կրակոց, ընկերը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին են զանգահարել Ս․ Վ․ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնից և հայտնել են, որ Գեղաշեն գյուղի սարերում, որսի ժամանակ, զենքը վայր ընկնելու և պատահաբար ընկերոջ վրա կրակ արձակվելու հետևանքով «աջ աչքի եղջերաթաղանթի բարդ թափանցող վնասվածք, հիֆեմա, հեմոֆթալմ» ախտորոշմամբ ժամը 11։00-ի սահմաններում իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ 56-ամյա Գագիկ Ա․-ն է, ում առողջական վիճակը միջին ծանրության է:

Ոստիկանները պարզել են նաև, որ սեպտեմբերի 8-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում, Սարանիստ գյուղի սարերում Գագիկ Ա․-ն իր ընկերոջ՝ Երևանի բնակիչ 64-ամյա Ստեփան Մ․-ի հետ, որսորդության ժամանակ Ստեփան Մ․-ին պատկանող «ՏՈԶ-66» տեսակի 12 տրամաչափի ողորկափող հրացանը պատահաբար ձեռքից վայր է ընկել, որից հետո կրակոց է արձակվել վերջինիս ուղղությամբ, ինչի արդյունքում Գագիկ Ա․-ն մարմնական վնասվածքով դիմել է նշված բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ