Ներքին Հարցում Տեսանյութ 2 տարի առաջ - 23:04 02-09-2024

ՄԻՊ-ը պետք է իրեն նման բան թույլ չտար. հարցում

Օգոստոսի 31-ին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի անունից ճաշ է մատուցվել «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու համար Կատարից ու ԱՄԷ-ից Հայաստան ժամանած հյուրերի համար:

Ճաշի ընթացքում ՄԻՊ Անահիտ Մանասյանը երգել է Աննա Հակոբյանի և նրա հյուրերի համար, ինչը բազմաթիվ քննադատությունների էր արժանեցել։ Բազմաթիվ հասարակական քաղաքական գործիչների քննադատել էին Մանասյանին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ հավատո՞ւմ են այն ՄԻՊ-ի անաչառությանը, որը սեղանի շուրջ երգում է վարչապետի կնոջ համար։

«Անտեր ազգ ենք, գաղթական։ 70-ն անց կին եմ, գնում եմ՝ մաքրություն անեմ»,- հիասթափված ասած քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ շեշտեց․ «Նա իրեն նման բան պիտի թույլ չտար»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ