Ներքին 2 տարի առաջ - 20:23 31-08-2024

Տրանսպորտում և մետրոյում հերթերից խուսափելու նպատակով պետք է նախապես ձեռք բերել թվային ուղետոմսը․ քաղաքապետարան

Հասարակական տրանսպորտում և հատկապես մետրոպոլիտենի կայարաններում հերթերից ու անհարմարություններից խուսափելու նպատակով Երևանի քաղաքապետարանը հորդորում է նախապես ձեռք բերել թվային ուղետոմսը․

«Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հիշեցնում ենք, որ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտում իրականացվում են թվայնացված տոմսային համակարգի ներդրման բարեփոխումներ, որոնք միտված են ավելի արագ և հարմարավետ դարձնել տրանսպորտի ուղեվարձի վճարումը։

Հասարակական տրանսպորտում և հատկապես մետրոպոլիտենի կայարաններում հերթերից ու անհարմարություններից խուսափելու նպատակով հորդորում ենք նախապես ձեռք բերել թվային ուղետոմսը ձեզ հարմար եղանակով՝ հավելվածի միջոցով կամ մայրաքաղաքում տեղադրված վճարային տերմինալներով։

QR կոդով ուղետոմսի գնումը կարելի է իրականացնել ինչպես անկանխիկ եղանակով (բջջային հավելվածի միջոցով), այնպես էլ վճարային տերմինալի միջոցով՝ առանց նույնականանացման»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում