Ներքին Մշակույթ 2 տարի առաջ - 10:51 30-08-2024

«Գութան» փառատոնը 10 տարեկան է

«Գութան» Հայաստանի ազգային-ավանդականերգի-պարի ամենամյա փառատոնը, որն իրականացնում է «Մրրո» հայ ազգային արվեստի կենտրոնը, այս տարի տոնում է 10-ամյակը: Փառատոնի հիմնադիր-ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի երազանքն է եղել ստեղծել այնպիսի փառատոն, որը կմեկտեղի Հայկական ազգային, ավանդական երգի-պարի խմբերին: Եվ արդեն 10 տարի է նրա երազանքն իրականություն է: Փառատոնին մասնակցում են ավանդական երգ ու պարի լավագույն խմբերը:

Յուրաքանչյուր տարի շուրջ 20 խումբ` թվով 400 և ավել մասնակից-արտիստ ելույթ են ունենում «Գութանի» բեմում: Փառատոնի յուրահատկություններից է բացումը, որի ընթացքում բոլոր խմբերը միասին ելույթ են ունենում միասնական երգով. այդ մոգական պահին, երբ մոտ 400 արտիստ բեմում է` իրենց տարազներով, բեմը ստանում է հայկական գորգի պատկեր, հյուսված միասնական ուժով:

Այս տարի փառատոնի մասնակից խմբերն են` «Ակունք», «Կարին», «Սասնա Ծռեր», «Վան», «Տարոնցիներ», «Նուբար»,«Վերադարձ», «Մասունք», «Տավրոս» (Մասիս), «Գորանի», «Արեգ», «Սեբաստացիներ», «Մարաթուկցիներ», «Արդվին», «Ծիլք», «Ծովակ», Արցախի «Մենք ենք մեր սարերը»: Յուրաքանչյուր տարի «Գութան» փառատոնը համալրվում է նոր մասնակից խմբերով: Այս տարի Գութանի բեմում առաջին անգամ ելույթ է ունենալու «Ծովակ» խումբը:

Փառատոնը մշտապես տեղի է ունենում բացօթյա․ Երևանում՝ Գաֆէսճեան քանդակների պարտեզում(Կասկադ): Փառատոնի բացօթյա և անվճար լինելու նպատակն է հասարակության լայն շրջանակներին, այդ թվում Հայաստան ժամանած զբոսաշրջիկներին հասանելի լինելը: Հանդիսատեսն այս ձևով հնարավորություն ունի անվճար ունկընդրել և ճանաչել իսկական, մաքրամաքուր հայ ազգային-ավանդական երգերն ու պարերը: Փառատոնի ձևաչափի կարևոր մաս է կազմում նաև նախափառատոնային ինտերակտիվ համերգները՝ Երևանի վարչական շրջաններում և մարզերի գյուղական համայնքներում:

Այս տարի փառատոնը տեղի կունենա օգոստոսի 31-ին։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին