Ներքին 2 տարի առաջ - 14:58 28-08-2024

Երևանում բաց դիտահորի հարցը լուծել են ավազով փակելու միջոցով

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը լուսանկարներ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Աաաա
- Պարոն քաղաքապետ խնդիրը լուծված է՝ դիտահորն այլևս չկա))։

Աշխարհում երևի կա ընդամենը մեկ բանական մարդ, ում մտքով կարար անցներ բաց դիտահորի հարցը լուծել՝ այն ուղղակի ավազով լցնելու միջոցով, և՛ այդ մեկ մարդը աշխատում է Երևանի քաղաքապետարանում, և՛ այդ մեկ մարդը աշխատավարձ է ստանում Հայաստանի Հանրապետության բյուջեից։

Երկու օր անընդմեջ բարձրաձայնում էի Իսակովի պողոտայի բաց դիտահորի մասին, էսօր իմացա, որ «հարցը լուծել են»՝ ուղղակի դիտահորը ավազով փակելու միջոցով։
Տիգրան Ավինյան, զուտ իմանաք էլի)»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը