Ներքին Տեսանյութ Հարցում 2 տարի առաջ - 10:00 28-08-2024

Իշխանությունը վերցրել, ոնց ուզում, պետական գումարները ծախսում են. հարցում

Oragir.News-ը դեռևս երեկ պարզել էր, որ Փաշինյանի հեծանվային արշավը Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների համար բավականին թանկ է արժեցել․ վարչապետի աշխատակազմը հարկատուների վճարած գումարներից ավելի քան 5 մլն դրամ էր հատկացրել հեծանվարշավի մասնակիցների սննդի ծախսերը հոգալու համար, իսկ միջոցառման ընդհանուր ծախսերը կազմել էին 15 մլն դրամ։ Գնման պայմանագիրն ուսումնասիրելով՝ պարզել էինք նաև, որ մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը պարտվորվել է հեծանվարշվի մասնակից 100 անձանց 2 օր շարունակ տրամադրել նախաճաշ, ճաշ և ընթրիք։

Oragir.News-ը անցորդներից հետաքրքրվել է, արդա՞ր են համարում, որ Փաշինյանի հեծանվաարշավը ֆինանասավորվել է քաղաքացիների հաշվին։

Մի կին վստահ պատասխանեց, որ քաղաքացիները պարտավոր են հարկեր մուծել, իսկ թե ինչ կանի իշխանությունն այդ գումարների հետ դա իրենց գործը չէ։

Մեկ այլ անցորդ էլ հակառակը պնդեց․ «Ի՞նչ է նշանակում պետական աշխատողի հաշվին ֆինանասավորվի իր հեծանվաարշավը։ Բնակակն է՝ իրենց հաշվին հո չե՞ն անի, իրենց վատ ապրած կյանքից, այսօր ինչքան բարիքներ կան օգտվում են, ինչքան, որ իրենք իշխանության են»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ