Ներքին 2 տարի առաջ - 18:23 22-08-2024

ՇՄՆ-ում քննարկել են Դեբեդ և Աղստև գետերի հեղեղումների պատճառներն ու կանխարգելման մեխանիզմները

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոնում տեղի է ունեցել «Հանրային իրազեկում աղետներից առաջ և ճգնաժամային իրավիճակներում․ խնդիրներ և հնարավորություններ» թեմայով կլոր սեղան հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են մայիսի 25-26-ին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած Դեբեդ և Աղստև գետերի հեղեղումների պատճառներն ու աղետների ռիսկի նվազեցման և կանխարգելման վերաբերյալ իրազեկման ներկայիս մեխանիզմները։

Քննարկմանը մասնակցել են ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Էկոնոմիկայի նախարարությունների, Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության, Վիճակագրական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, ԱՌՆԱՊ հիմնադրամի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։

Դեբեդ և Աղստև գետերի հեղեղումների ընթացքում դիտված ջրերի ելքերի, ինչպես նաև հիդրոէկոլոգիայի և օդերևութաբանության հարցերի վերաբերյալ ելույթով հանդես են եկել ՊՈԱԿ-ի աշխատակիցներ Սոնա Հայրապետյանը և Ամալյա Միսակյանը։

Աղետների ռիսկի նվազեցման և կանխարգելման իրազեկման ներկայիս մեխանիզմների վերաբերյալ իր ելույթում մանրամասն տեղեկատվություններ է հայտնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի տեղեկատվության ապահովման և վիճակագրության բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Լիաննա Աբրահամյանը։

ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման ծրագրի համակարգող Արմեն Չիլինգարյանը ներկաներին տեղեկացրել է «Աղետների ռիսկի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի մշակման, առաջիկայում իրականացվող ծրագրերի մասին։

ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանն անդրադարձել է Աղետների ռիսկի նվազեցման և կանխարգելման վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման հնարավորություններին։

Հանդիպման ավարտին ծավալվել է ակտիվ քննարկում, որին առցանց միացած Ալավերդի քաղաքի բնակիչ, «Համայնքների համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը ներկայացրել է աղետի գոտու բնակիչների մտահոգություններն ու տեսակետները։

Քննարկման արդյունքում արձանագրվել է, որ աղետների ռիսկի նվազեցման և կանխարգելման գործում կարևորագույն գործոնը վաղ ազդարարման միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման և հանրության իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունն է, որին հասնելու համար պետք է մեկտեղվեն պետական, մասնավոր և շահագրգիռ հանրության ջանքերը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ