Արտաքին 2 տարի առաջ - 17:42 11-08-2024

ՌԴ ԶՈՒ-ի պատասխանն Ուկրաինային չի ուշանա․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի շրջանների խաղաղ բնակչության ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի հարվածներին Ռուսաստանի Զինված ուժերի կոշտ պատասխանը չի ուշանա: Այս մասին օգոստոսի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Գրում են ռուսական լրատվականները։

«Կիևի ռեժիմը շարունակում է իր ահաբեկել Ռուսաստանի խաղաղ բնակչությանը։ Շատ լավ հասկանում են, որ այդ բարբարոսական գործողությունները ռազմական տեսանկյունից ոչ մի իմաստ չունեն, բայց շարունակում են մշակել իրենց տերերի տված առաջադրանքները։

Կասկած չկա, որ այդ հանցագործությունների կազմակերպիչներն ու կատարողները, ներառյալ նրանց արտասահմանյան կուրատորները, պատասխանատվություն կկրեն դրանց համար։ ՌԴ ԶՈՒ-ի կոշտ պատասխանը չի ուշանա. հերթական անգամ կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին հանդես գալ ուկրաինացի զինյալների ահաբեկչական հարձակումները դատապարտող հայտարարությամբ»,- ասել է Զախարովան։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են