Արտաքին 2 տարի առաջ - 09:05 10-08-2024

«Տիտան» բատիսկաֆի պայթյունից զոհված հետազոտողի ընտանիքը սարքի տիրոջից պահանջել է 50 մլն դոլար

Ֆրանսիացի հայտնի հետազոտող Փոլ-Անրի Նարժոլեի ընտանիքը 50 մլն դոլարի հայց է ներկայացրել OceanGate ընկերության՝ «Տիտան» բատիսկաֆի սեփականտիրոջ դեմ, որը խորտակվել է 2023թ. հունիսին, գրել է VOA-ն։ «Տիտանը» խափանվել էր սուզման ժամանակ, այն շրջանում, որտեղ գտնվում են 1912թ. խորտակված «Տիտանիկի» մնացորդները։ Ստորջրյա սարքը կապի մեջ չի մտել սուզվելուց մոտ երկու ժամ հետո, ինչը ստիպել է փրկարարներին զանգվածային որոնողական աշխատանքներ ծավալել։ Մի քանի օր հետո «Տիտանի» մնացորդները հայտնաբերվել են օվկիանոսի հատակին, մոտ 300 մետր հեռու ավելի քան մեկ դար առաջ խորտակված նավի քթամասից։

Բատիսկաֆում հինգ մարդ է եղել, ներառյալ Նարժոլեն եւ OceanGate-ի գործադիր տնօրեն Սթոկտոն Ռաշը։ Նրանք բոլորը զոհվել են սարքի պայթյունի հետեւանքով մեծ խորությունում։ Հայցում նշվում է, որ OceanGate-ը եւ Ռաշը անփութություն են դրսեւորել նախագծման եւ փորձնական սարքի շահագործման ժամանակ։ Հայցը կազմողները մեջբերել են Ռաշի խոսքերը, որոնք նա ասել է լրագրողների հետ զրույցում. «Ինչ-որ պահի անվտանգության հարցերը դառնում են ժամանակի իզուր կորուստ»։ Իրավագետները կարծում են, որ թեեւ հայցը գրեթե անխուսափելի էր, հայցվորների համար բավական դժվար կլինի էական հաղթանակ տանել։ Փաստը, որ OceanGate-ը այդ ժամանակվանից ի վեր դադարեցրել է աշխատանքը, դժվարացնում է ֆինանսական փոխհատուցման հեռանկարները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ