Ներքին 2 տարի առաջ - 13:15 08-08-2024

Ինֆարկտով կնոջը տեղափոխող շտապօգնության մեքենայի վթարի հետևանքով վերջինս կոտրվածքներ է ստացել

Երեկ՝ օգոստոսի 7–ին ` ժամը 21:50-ին Վանաձորի Զորյան - Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում բախվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոնի շտապ օգնության, «Mercedes» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Oragir.News-ը վթարի հետևանքով տուժածների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար զանգահարեց Վանաձորի բժշկական կենտրոն։

Վանաձորի ԲԿ-ից տեղեկացանք, որ երեկ ընդունարան 3 անձ է մտել, որոնք համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո գնացել են տուն, իսկ շտապ օգնության մեքենայում եղած հիվանդի վիճակը ծանր է եղել հիվանդանոց տեղափոխելու ժամանակ։

«3 հոգի բուժօգնություն ստանալուց հետո տուն են գնացել` բուժքույրը, բժշկուհին և շտապ օգնության վարորդը, Հիվանդի վերաբերյալ, որը տեղափոխվել է հիվանդանոց, ինչքանով ես եմ տեղյակ, ուներ կոտրվածքներ և արյունահոսություն. հիվանդանոց տեղափոխվում էր ինֆարկտի պատճառով»,- ասաց ընդունարանի աշխատակցուհին։

Աշխատակցուհին մեզ տրամադրեց սրտաբան Դավիթ Համբարձումյանի համարը,որը զբաղվում էր հիվանդի բուժմամբ․ վերջինս չմանրամասնեց հիվանդի վիճակի մասին, այլ միայն ասաց․

«Հիվանդի վիճակը հարաբերական կայուն է,այլ տեղեկություններ չեմ կարող հաղորդել»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ