Ներքին 2 տարի առաջ - 10:12 08-08-2024

Կարևորվել է տնտեսության բոլոր ոլորտներում տեխնոլոգիական նորագույն լուծումների կիրառումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ օգոստոսի 7-ին այցելել է ServiceTitan ընկերության հայաստանյան գրասենյակ։ Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից։

ServiceTitan-ը հայ հիմնադիրներ ունեցող առաջին Unicorn (միաեղջյուր) ստարտափ ընկերությունն է, որն ամպային և շարժական ծրագրային լուծումներ է տրամադրում կենցաղային սպասարկման ծառայություններ իրականացնող ընկերություններին ԱՄՆ-ում և Կանադայում։

Հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Աշոտ Տոնոյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել ընկերության գրասենյակում, ծանոթացել վերջին տարիների ձեռքբերումներին, առաջիկա նպատակներին, զարգացման ծրագրերին։

Հայաստանի գրասենյակի արդեն 400-ից ավելի անդամից բաղկացած թիմը ոչ միայն բարելավում է առկա ծրագրային արտադրանքը, այլև ստեղծում է նորերը: Աշխատում են արհեստական բանականության և մեքենայական ուսուցման տեխնոլոգիաների կիրառման և դրանց շնորհիվ նոր որակ ստեղծելու շուրջ։ Նշվել է նաև, որ հայաստանյան ստարտափ էկոհամակարգը զարգացնելու, որակյալ մասնագետներ պատրաստելու, թիմը համալրելու նպատակով իրականացվել են կարճաժամկետ և երկարաժամկետ կրթական ծրագրեր։

Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ տեխնոլոգիական ոլորտը Կառավարության գերակա ուղղություններից է, որի զարգացումը մեծապես կախված է նաև, թե ինչպես է պետությունը համագործակցում մասնավոր ընկերությունների հետ։ Կարևորվել է տնտեսության բոլոր ոլորտներում տեխնոլոգիական նորագույն լուծումների կիրառումը, որը կարագացնի զարգացման տեմպերը։

Ընկերության ներկայացուցիչների կարծիքով Հայաստանը ոլորտային առումով չի զիջում շատ ավելի զարգացած երկրների, սակայն, շատ կարևոր է, որպեսզի մեր մասնագետների կողմից ստեղծված արտադրանքը, ստացված արդյունքը պետության կողմից ճիշտ և նպատակային մատուցվի աշխարհին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցությանն առնչվող մի շարք թեմաներ, այդ թվում՝ ոլորտին աջակցող օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ։ Հատկանշական է, որ Վահե Կուզոյանի և Արա Մահդեսյանի` 2012-ին հիմնադրած ServiceTitan-ը հեղինակավոր Forbes պարբերականի կազմած՝ ամպային տեխնոլոգիաների ոլորտի 100 լավագույն մասնավոր ընկերությունների ցանկում 6-րդն է։

Ընկերության հայաստանյան գրասենյակը բացվել է 2018-ի դեկտեմբերին՝ սկզբում ունենալով ընդամենը հինգ աշխատակից։ Այսօր Հայաստանի գրասենյակում աշխատում է ավելի քան 400, իսկ ամբողջ աշխարհում ընկերության աշխատակիցների թիվն անցնում է 2800-ը։ Ընկերության առաջարկած ծրագրային ապահովումից օգտվում է ավելի քան 100 000 կապալառու ԱՄՆ-ում և Կանադայում։ Այս բոլոր թվերը շարունակաբար աճում են։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան