Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:20 30-07-2024

Եթե սխալ եմ կայանել, տուգանեք, եթե չեք տուգանել, ինչո՞ւ եք ապօրինի զրկում գույքի օգտագործումից․ վարորդ

Իմ մեքենան էլի մայիսի 30-ին ոչ թույլատրելի տեղում կայանելու համար են տարել։ Երբ մի քանի օր հետո մոտեցել եմ վերցնելու՝ ճշտել են՝ ցույցի տեղի՞ց է ու նշել են՝ համարը կա, մենք ձեզ կզանգահարենք։ Այս մասին այսօր ՃՈ-ի մոտ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ Oragir.News-ի հետ զրույցում ասաց վարորդ Վանիկ Զալյանցը։

Նրա խոսքով ասեկոսեների մակարդակով խոսակցություններ կան, որ նախարարի հրամանով մեքենաները չեն վերադարձնի, մինչև նման ցանկություն չունենան․ «Նույն իրավախախտման համար մարդիկ էվակուատրից հետից իջնում են, վճարում կամ արձանագրությոնը վերցնում, գնում են․․․ Էս դեպքոմ էլ թող ակտ կազմեին իրավախախտման, բայց ընդհանրապես ոչ մի ակտ չի կազմվել։ Եթե սխալ եմ կայանել, ուրեմն կազմեք արձանագրությունն ու տուգանեք, եթե չեք տուգանել, ուրեմն խախտում չի եղել, ինչո՞ւ եք ապօրինի մարդկանց զրկում գույքի օգտագործումից։ Միանշանակ քաղաքական հիմքերով է»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում