Ներքին 2 տարի առաջ - 16:38 29-07-2024

«Ֆիթչը» վերահաստատել է Հայաստանի սուվերեն «BB-» վարկանիշը` կայուն հեռանկարով

2024 թ. հուլիսի 26-ին «Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «BB-» վարկանիշը՝ կայուն հեռանկարով: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Վարկանիշի պահպանման հիմքում ընկած են բնակչության մեկ շնչին ընկնող եկամտի ու կառավարման ՝ համեմատվող երկրների հետ համադրելի ցուցանիշները, տնտեսական աճի կայուն հեռանկարները, երկրի ամուր մակրոտնտեսական քաղաքականության շրջանակը:

Գործակալության գնահատմամբ` տնտեսական աճի վրա շարունակում են դրական ազդեցություն ունենալ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, այժմ նաև` Լեռնային Ղարաբաղից միգրացիան: Ակնկալվում է, որ տուրիզմի և տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտները կլինեն աճի կարևոր շարժիչ ուժերը: Արտահանման և աճի վրա բարենպաստ ազդեցություն կունենա նաև 2025 թվականից Ամուլսարի ոսկու հանքի շահագործման մեկնարկը: Այսպես, գործակալությունը 2024-2026 թթ. համար ակնկալում է, համապատասխանաբար, 6%, 5.5% և 5.1% տնտեսական աճ:

Գործակալությունն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման, պաշտպանական ու կապիտալ ծրագրերի ուղղությամբ ծախսերի աճին, ինչի արդյունքներով «Ֆիթչ»-ը 2024 թ. ակնկալում է, որ պետական բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի նկատմամբ կկազմի 4.5%: Ըստ գործակալության կանխատեսումների` վերոնշյալ գործոններին զուգահեռ 2025թ. առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը կհանգեցնի հավելյալ ծախսային ճնշումների, որի հետևանքով բյուջեի պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցությունը կաճի մինչև 5.4%: 2026 թ. համար գործակալությունը, սակայն, ակնկալում է ՀՆԱ-ի նկատմամբ պակասուրդի 4.2% մակարդակ՝ պայմանավորված փախստականների հետ կապված ծախսերի նվազմամբ ու հարկային բարեփոխումների արդյունքում բյուջեի եկամուտների ավելացմամբ:

Գործակալությունը 2024թ. ավարտին կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կանխատեսում է 48.7% և դրա կայունացում 50.5%-ի շրջակայքում 2026 թ., ինչը ցածր է համադրելի երկրների 55.2% միջինից:

Գործակալությունն անդրադարձել է նաև աշխարհաքաղաքական առկա ռիսկերին, բանկային համակարգի դոլարիզացիային, արտաքին ֆինանսներին ու գնաճին:

Զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
15:26 Սիրահարվել կրկին ու կրկին. Ռոմելա Սարգսյանի խորհրդավոր գրառումը
16:51 Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանի ուղերձը՝ Սրբուհի Գալյանին
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
16:17 Արսեն Գևորգյանի երազանքները մենք տանելու ենք առաջ․ Անուշ Միրզոյան
14:56 «Եկ քինինք Արցախ»․ Արթուր Խաչենցը դստեր հետ հուզիչ կատարում է ներկայացրել
17:16 Արսենը պայքարում էր Ստեփանավանի բարեկեցության համար․ Իրինա Յոլյան
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված

Ձեզ գուցե հետաքրքրի