Ներքին 2 տարի առաջ - 14:35 29-07-2024

Երեք օրում բացահայտվել է հանցագործության 191 դեպք, գրանցվել է 36 ավտովթար

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 26-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 191 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված:

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 17, մարմնական վնասվածք պատճառելու՝ 23, ֆիզիկական ներգործության՝ 22, խարդախության՝ 21, անձնական ունեցվածքի գողության՝ 19, թմրանյութի հայտնաբերման՝ 18, հոգեկան ներգործության՝ 14, սառը զենքի հայտնաբերման՝ 3, փաստաթղթի կեղծիքի, խուլիգանության, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու՝ 4-ական դեպք, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 5, համակարգչային հափշտակության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության փորձի, թմրամիջոցի մաքսանենգության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, վստահված գույքը հափշտակելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու ՝ 2-ական, սառը զենք կրելու, ավտոմեքենայի գողության, զենքի, զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ավազակության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, կողոպուտի, մարդու առևանգման, բնակարանային գողության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու, աշխատանքային պաշտպանության և անվտանգության կանոնները խախտելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, փողերի լվացման, մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակելու, պետական սահմանն ապօրինի հատելու, երեխայի դաստիրակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման, սուտ ցուցմունք տալու, սեքսուալ բնույթի գործողությունները հարկադրելու, ինքնիրավչության, ինքնասպանության հասցնելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խուլիգանության՝ 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար. 4 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար