Ներքին Խոսք 2 տարի առաջ - 14:00 25-07-2024

Կիրանցում խաթարվել է մարդկանց կենսագործունեությունը․ Գեղամ Մանուկյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նախօրեին հայտնել էր, որ Կիրանց գյուղ մուտքը խիստ սահմանափակված է, այդ թվում ԱԺ պատգամավորների համար: Նրա խոսքով՝ սահմանապահ փոխգնդապետը պարզաբանել է, որ Կիրանցում կա սահմանային գոտի և շերտ, ինչի վերաբերյալ օրերս հարցում էր ուղարկել Ազգային անվտանգության ծառայություն։

Oragir.News-ի հետ զրույցում Գեղամ Մանուկյանը նշեց, որ դեռևս 2 շաբաթ առաջ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ԱԱԾ փոխտնօրենին հարց է ուղղել, քանի որ Պետական սահմանի մասին օրենքով կան սահմանային գոտի և սահմանային շերտ հասկացությունները՝ 5 և 1 կմ։ Նրա խոսքով՝ այս հատվածներում բավականին սահմանափակումներ են գործում։

«Փաստորեն իրավիճակ է ստեղծվում, որ Կիրանց գյուղի մեծ մասը սահմանափակումների տակ է՝ տնտեսական գործունեության հետ կապված, առօրյա կյանքի հետ կապված, մարդկանց կենսագործունեությունը խաթարվում է։ Հիմա այդ օրենքը փորձում են կիրառել և թերևս չէին ցանկանում, որ մենք ավելի մոտիկից տեսնեինք Կիրանցում կատարվող աշխատանքները, որոնք բավականին մտահոգիչ են»,- ասաց նա։

Գեղամ Մանուկյանը նկատում է՝ իշխանությունները փորձում են Կիրանցում աչքակապություն անել։

«Ասֆալտի նոր ճանապարհը, որն այնտեղ սարքում են, Գորիս-Կապան ավտոճանապարհը շրջանցող Լծենի ճանապարհի օրինակով, որը նույնպես հևիհև սարքում էին՝ հայտարարելով, որ իբր թե նոր ճանապարհը պատրաստ է, բայց կես տարի անց գրունտային մասը հոսում էր, հիմա նույնն այստեղ է՝ այդ բետոնե պատը, որը նկարում, ցուցադրում ու հպարտանում էին, դա իրականում մի փոքր հատվածում են արել, իսկ հետո թիթեղյա պատնեշ են կառուցում։ Բնականաբար չեն ցանկանա այդ ամեն ինչի մասին բարձրաձայնել»,- նկատեց պատգամավորը՝ վերահաստատելով, որ Կիրանցում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք իշխանությունները ձգտում են թաքցնել, ինչպես օրինակ երեկ տրակտորիստի՝ ականի վրա պայթելու լուրը։

Oragir.News-ի հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում մամուլում տարածված այն լուրերն առ այն, որ Կիրանցում հայ և ադրբեջանցի սահմանապահների միջև բախումներ են եղել՝ Գեղամ Մանուկյանը պատասխանեց, որ իր տեղեկություններով ոչ թե բախում է եղել, այլ վեճ։ «Բախումներ չէի ասի, բայց վեճ է եղել, որքանով տեղյակ եմ, որքանով բնակիչները պատմում էին․ այնտեղ 1-1․5 մետր շերտի հետ կապ անհամաձայնություններ են եղել։ Դրա համար էլ գեներալի կոչում են տալիս քարտեզագրման ծառայության պետին՝ օրենքի խայտառակ խախտումներով, հիմա էլ պարզվում է, որ դեռ վեճի թեմաներ կան»,- շեշտեց պատգամավորը։

Oragir.News-ը Գեղամ Մանուկյանից հետաքրքրվեց՝ ներկայումս վեճը կարգավորվե՞լ է, թե՞ ոչ, ինչին ի պատասխան պատգամավորն ասաց, որ տեղեկություններ չունի։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ