Սպորտ 2 տարի առաջ - 09:33 25-07-2024

Հայաստանի շախմատի հավաքականը ներկայացրել է առաջիկա օլիմպիադայի մասնակիցներին

Շախմատի վերջին օլիմպիադայի արծաթե մեդալակիրը՝ Հայաստանի հավաքականը ներկայացրել է առաջիկա օլիմպիադայի կազմը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։

Այսպիսով՝ Հունգարիայում կայանալիք օլիմպիադային մասնակցելու են․

Հայկ Մարտիրոսյանը,
Շանթ Սարգսյանը,
Գաբրիել Սարգսյանը,
Ռոբերտ Հովհաննիսյանը,
Կարեն Գրիգորյանը։